Ճանապարհորդությունները դեպի Հնդկաստան և Չինաստան

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 06.12.2021

Ինչո՞ւ էին Հնդկաստանը և Չինաստանը գրավել եվրո­պացիների ուշադրությունը:

Հնդկաստանը և Չինաստանը հնագույն մշակույթ ունեցող երկրներ են: Հնում եվրոպացիները դրանք համարում էին հրաշքների և ան­համար հարստությունների երկրներ: Դա է պատճառը, որ, չնայած բազ­մաթիվ դժվարություններին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրա­կանները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան և Չինաստան:

Քեզ ի՞նչ է հայտնի այդ երկրների մասին:

Գիտեմ Հնդկաստանը և Չինաստանը հնագույն մշակույթ ունեցող երկրներ են: Հնդկաստանի մայրաքաղաքը Դելին է, Չինաստանի մայրաքաղաքը Պեկինն է:

Քարտեզի վրա նշիր վերը նշված ճանապարհորդների ճանապարհորդության ուղղությունները:

15-րդ դարում ի՞նչ նոր ճանապարհ հայտնագործվեց դեպի Հնդկաստան:

15-րդ դարում դեպի Հնդկաստան տանող ցամաքային ճանապարհը դառնում է խիստ վտանգավոր, բանի որ թուրքերը ամբողջությամբ նվաճում են Փոքր Ասիա թերակղզին: Նոր անվտանգ ծովային ճանապարհ դեպի Հնդկաստան հայտնագործում է պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման: Նրա նավերը, շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը հարավից, կտրելով Հնդկական օվկիանոսի ջրերը, 1498թ. հասան Հնդկաստանի ափերը:

Write a comment

Перейти к верхней панели