Մենք էլ ենք բնության մի մասնիկը

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 06.12.2021

Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:

Մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն:

Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:

Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր:

Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:

Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք:

Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե’ր օրի­նակներ:

Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 06.12.2021

Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում:

Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

 

Ճանապարհորդությունները դեպի Հնդկաստան և Չինաստան

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 06.12.2021

Ինչո՞ւ էին Հնդկաստանը և Չինաստանը գրավել եվրո­պացիների ուշադրությունը:

Հնդկաստանը և Չինաստանը հնագույն մշակույթ ունեցող երկրներ են: Հնում եվրոպացիները դրանք համարում էին հրաշքների և ան­համար հարստությունների երկրներ: Դա է պատճառը, որ, չնայած բազ­մաթիվ դժվարություններին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրա­կանները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան և Չինաստան:

Քեզ ի՞նչ է հայտնի այդ երկրների մասին:

Գիտեմ Հնդկաստանը և Չինաստանը հնագույն մշակույթ ունեցող երկրներ են: Հնդկաստանի մայրաքաղաքը Դելին է, Չինաստանի մայրաքաղաքը Պեկինն է:

Քարտեզի վրա նշիր վերը նշված ճանապարհորդների ճանապարհորդության ուղղությունները:

15-րդ դարում ի՞նչ նոր ճանապարհ հայտնագործվեց դեպի Հնդկաստան:

15-րդ դարում դեպի Հնդկաստան տանող ցամաքային ճանապարհը դառնում է խիստ վտանգավոր, բանի որ թուրքերը ամբողջությամբ նվաճում են Փոքր Ասիա թերակղզին: Նոր անվտանգ ծովային ճանապարհ դեպի Հնդկաստան հայտնագործում է պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման: Նրա նավերը, շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը հարավից, կտրելով Հնդկական օվկիանոսի ջրերը, 1498թ. հասան Հնդկաստանի ափերը:

Մաթեմատիկա 06.12

0

Posted by ashotpashinyan | Posted in Մաթեմատիկա | Posted on 06.12.2021

Թեմա՝ Կապը թվաբանական գործողությունների միջև
Գտիր անհայդ բաղադրիչը: 
•	3245+125=3370
•	3526+514=4040

•	6153-523=5630
•	2453-216=2237

•	1560x6=9360
•	2453x50=120650

•	21500:50=43
•	12420:30=414

  1. Կատարի՛ր բազմապատկում և արդյունքը ստուգի՛ր գումարումով:
  • 25 x 3 =75
  • 256 x 4 =1024
  • 446 x 5 =2230
  • 2 x 756 =1512
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:
  • 1736 : 124= 14
  • 1220 = 224 : 5
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:
  • 55 x 30 =1650
  • 2640 = 80 x 33
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:

15874 = 11231 + 4643

52646- 305 = 52341

 

5. Գարեգինը գնել էր 12 մ պարան, որի համար վճարել էր 2880 դրամ: Որքա՞ն գումար պետք է վճարի Արան այդ պարանից ևս 20 մ գնելու համար:

2880:12=240

240×20=4800

Պատ.՛ 4800դրամ:

Перейти к верхней панели