Հունիսյան ճամբար

0

Posted by ashotpashinyan | Posted in Ամառային ուսումնական ճամբար | Posted on 13.06.2022

Ես ընտրել եմ Ֆոտոմաթ շատ հետաքրքիր ճամբարը:
Ու՞ր ճամփորդեցինք — Այս երկուշաբաթյա ճամբարի ընթացքում այցելել ենք Աղի լիճ, ուսումնասիրել ենք ջուրը, տարածքը, լողացել
Ինչքա՞ն լողացինք- համարյա ամեն օր լողացել ենք դպրոցի լողավազանում
Ի՞նչ նոր հմտություններ սովորեցիք -իմացանք որ լիճն աղիությամբ համեմատվում է Մեռյալ ծովի հետ
Ի՞նչ միջոցառումների մասնակցեցինք՝ առկա ֆլեշմոբ, համերգներ — Այցելել ենք Մանկական երկաթուղի, կառուսելներ նստել, խաղացլ
Ի՞նչ պատրաստեցինք — մենք պատրաստել ենք շատ համեղ պիցցա

 

Մրջյուն

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենիի ստուգատես | Posted on 10.06.2022

 1.  Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասեր է իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:
 

2. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում: 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում,
 

3. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները: 

 Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ: 

 

4. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
 

Մրջյունը աշխարհի ամենափոքր և  ամենից թույլ միջատն է: + 

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
 

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
 

զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը, + (սխալ -1 միավոր)

մրջյունները չեն կռվում  օտար մրջյունների դեմ, 

մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան, 

զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։
 

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին: 

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ: Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։ 

 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները: 

 

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ: 

 Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։ 

 7. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:

Մրջյունները ,
կանոններ,
ստրուկներ,
ընկերներին:
 

8. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:  

            կառուցում
             խնամում  

9. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:

աշխատասեր 

ուժեղ
 

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս 

  • առարկա,+ 
  • թիվ, 
  • հատկանիշ, 
  • գործողություն:

Իմ միավորները 9:

Մրջյուն

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենի | Posted on 10.06.2022

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:  

Պատասխան՝ 

 

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու: 

 

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում: 

Պատասխան՝ 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները: 

 

  1. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները: 

Պատասխան՝ 

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ: 

 

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
     
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և  ամենից թույլ միջատն է: + 
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
     
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
     
  • զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը, + 
  • մրջյունները չեն կռվում  օտար մրջյունների դեմ, 
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան, 
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։ +
     
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին: 

 

Պատասխանը քո տարբերակն է։
 

  1. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
      

Պատասխան՝ (կարող են լինել այս տարբերակներից) 

 

մրջյուններ 

կանոններ 

մարդիկ 

սերմեր 

փշուրներ 

հատիկներ 

ձվեր 

ստրուկներ 

ընկերներ 

 

  1. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:  

Պատասխան՝ (կարող են լինել այս տարբերակներից) 

շալակել 

տանել 

կառուցել 

խնամել 

պատրաստել 

կռվել 

բաժանել 

կատարել 

բերել 

անցնել 

կառուցել 

դարձնել 

օգնել 

հանդիպել 

բռնվել 

կապել 

զոհաբերել 

փրկել
 

  1. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ: 

 

Պատասխան՝ (կարող են լինել այս տարբերակներից) 

ամենափոքր 

ուժեղ 

աշխատասեր
 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս 
  • առարկա, + 
  • թիվ, 
  • հատկանիշ, 
  • գործողություն:

Ես ինձ գնահատում եմ 9

Մաթեմատիկայի ստուգատես

0

Posted by ashotpashinyan | Posted in մաթեմատիկայի ստուգատես | Posted on 09.06.2022

Ստուգատես-2022

Առաջին կանգառ՝

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, վարյկենաչափ

Սովորողը միացնում է վարյկենաչափը : Ընտրում է որևիցե երկրաչափական պատկեր՝ սեղան, գորգ, լուսամուտ: Հաշվում այդ պատկերի երկարությունը, լայնությունը, պարագիծը և վերջում գրում որքան ժամանակում կատարեց հաշվումները

Պատկերի անվանումը՝տետր

Երկարությունը 6

Լայնությունը 20

Պարագիծը 15

Մակերեսը 120

Ժամանակահատվածը

Երկրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ, վարյկենաչափ

Սովորողը Միացնում է վարյկենաչափը: Նախ կշռվում է առանց պայուսակի, այնուհետև պայուսակով: Գրանցում զանգվածը պայուսակով, առանց պայուսակի, հաշվում պայուսակի զանգվածը:

Զանգվածը առանց պայուսակը—50——

Զանգվածը պայուսակով—52—-

Պայուսակի զանգվածը—2—-

Ժամանակահատվածը—2——

Երրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ վարյկենաչափ, հեծանիվ

Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկեանում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Գնալ գալու ժամանակահտվածը——-

Անցած ճանապարհը———

Արագությունը՝ 1 վրկ-ում անցած ճանապարհը——

Մեկ ժամում կանցնի քանի կմ——

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը և ուղարկում այս էլ հասեցվ smbat.petrosyan@mskh.am ։ Նյութերը անպայման լինեն լուսանկարներով կամ տեսանյութերով:

Մայրենիի ստուգատես

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենիի ստուգատես | Posted on 06.06.2022

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

https://youtube.com/shorts/Vp3Vu2qhHTY?feature=share

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

https://youtube.com/shorts/7gPNEFLtggo?feature=share

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Զարմանահրաշ երկիր 

Ես մի անգամ զարմանահրաշ երկիր եմ գնացել այնտեղ խոտերը կարմիր էին նաև այնտեղ կա մի մեծ ծառ այդ ծառի վրա աճում են մրգեր և բանջարեղեններ սակայն բանջարեղենները ծառերի վրա էին աճում իսկ մրգերը թուփերի վրա զարմանահրաշ երկրում բոլոր կենդանիները քայլում էին և խոսում: Այդտեղ նույնիսկ թռչունները խոսում էին: Այդ երկրում արգելված է գետերում լողալ և այնտեղ մարդիկ չեն ծերանում:

 

Իմ բլոգը

0

Posted by ashotpashinyan | Posted in Без рубрики, Մայրենի | Posted on 29.05.2022

  • Ներկայացրու բլոգդ: Ես իմ բլոգը բացել եմ 3-րդ դասարանում և իմ առաջին նյութը Բարձունքի հաղթահարումն է:

 

  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա: Առաջին նյութը հրապարակել եմ 07.06.2020թ.-ին, Բարձունքի հաղթահարում. https://ashotpashinyan.edublogs.org/2020/06/

 

  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչու: Իմ բլոգի հիմնական բաժիններն են. Մաթեմատիկա, Մայրենի, Անգլերեն, Ռուսերեն, Հայրենագիտություն, Բնագիտություն, Նախագծեր: Ամենաքիչը օգտագործում եմ ժամանակավոր նախագծերը, հայրենագետի ակումբը:

 

 

  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչու ես հավանում:

Ես հավանում եմ ընկերոջս բլոգը, Խաչիկինը: Նա նույնպես ինքնուրույն է անում բոլոր առաջադրանքները:

 

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ: Մայրիկս շատ դրական է վերաբերվում բլոգային ուսուցմանը: Նրա կարծիքով այսօրվա Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում շատ կարևոր է տիրապետել այս գործիքներին:

 

Տարեվերջյան ամփոփում

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենի | Posted on 25.05.2022

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում: Սպորտ դահլիճը

ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է: Իմ ամենալավ ընկերը Խաչիկն է նա ինձ միշտ օգնում է

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։ Իմ ամենասիրելի նախագիծը ես սեբաստացի եմ:

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Երեք հրացանակիրներ, Բարոն Մյունհաուզենի արկածները, Ռոդարի Պատմություններից

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Եղիշե Չարենցի Ես իմ անուշ հայաստանի

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։ Մաթեմաթիկան որովհետև աայն զարգացնում է տրամաբանությունը և մարզում ուղեղը:

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։ Անգլերեն

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը: Մանուկների քաղաքը հրաշքների աշխարհում:

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ գյումրի, գառնի տաճար, կոշի ամրոց և լճաշենի ամրոց:

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։ Ձմռան առաջին օրը

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։ չունեմ անհաջող օր:

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։ Իմ ամենահետաքրքիր նյութը Էքզյուպերի Փոքրիկ Իշխանը որովհետև ես կարդացել եմ

Էքզյուպերի ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում: Ավելի լավ կսովոր եմ:

Ինչո՞ւ ես գալիս դպրոց: Կրթություն ստանալու համար սովորել գիտելիք ստանալ և շատ բաներ իմանալու համար:

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Դասարանական և տնային առաջադրանքներ

0

Posted by ashotpashinyan | Posted in Մաթեմատիկա | Posted on 25.05.2022

  1. Գտի՛ր նշված թվի մասը
     35-ի 3/7 մասը=15
     420-ի 5/6 մասը=350
     180-ի 5/9 մասը=100
     2000-ի 9/10 մասը=1800
     140-ի 5/7 մասը=100
     100-ի 5/5 մասը=100
  2. Հաշվի՛ր
     415 կգ-ի 2/5 մասը=166
     480 դրամի 5/6 մասը=400
     18ժ-ի 2/3 մասը=12
     320 լ-ի 6/8 մասը=240
     510 մ 2 -ու 2/17 մասը=60
     480 կմ-ի 5/16 մասը=150
  3. Երկու պարկում կար 124 կգ շաքարավազ։ Երբ |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի
    մեջ, պարկերում շաքարավազների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ
    շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում ։ 1- 66կգ, 2-58կգ
  4. Երկու արկղում կա 74կգ խնձոր։ Երբ |-ից 3կգ լցրին ||- ի մեջ, ապա արկղերում
    խնձորների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում
    նախքան տեղափոխությունները։ 1-34կգ, 2-40կգ
  5. Երկու խմբում կային 150 ուսանող։ Երբ|-ից 10 հոգի
  6. տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների քանակները հավասարվեցին։
    Քանի՞ուսանող կար յուրաքանչյուր
    խմբում։ 1-65ուսանող, 2-85ուսանող
  7. Երկու պահեստներում կար 540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին ||
    պահեստ, պահեստներում ալյուրների քանակները հավասարվեցին։ Քանի՞ պարկ
    ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։ 1-250պարկ, 2-290պարկ

Երրորդ ուսումնական շրջանի ափոփում:

0

Posted by ashotpashinyan | Posted in Մաթեմատիկա | Posted on 23.05.2022

Յուրաքանչյուրը իր բլոգում հրապարակում է հետևյալ կետերով գրառում:

Բլոգում մաթեմատիկա բաժնի հղումը մաթեմաթիկա

Քանի՞ ֆլեշմոբի է մասնկացել 4/4

Ինչքա՞ն է գնահատում իր գիտելիքները և աշխատանքը երրորդ ուսումնական շրջանում 9

ՏՈՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենի | Posted on 22.05.2022

 

Կար չկար մի ժամանակ մի շատ հարուստ սինյոր կար։ Նա նույնիսկ ամենահարուստ ամերիկացի միլիարդատիրոջից էլ հարուստ էր։ Մի խոսքով՝ շա՜տ-շատ հարուստ։ Իր փողերը նա պահում էր հսկայական պահեստներում, որոնք մինչև առաստաղը լեփ-լեցուն էին ոսկե, 20 արծաթե, նիկելե դրամներով։ Այստեղ կային իտալական լիրեր, շվեյցարական ֆրանկներ, անգլիական ֆունտ-ստերլինգներ, ամերիկյան դոլարներ, ռուսական ռուբլիներ, լեհական զլոտիներ, հարավսլա-վական դինարներ։ Աշխարհի բոլոր երկրների և բոլոր ազգերի դրամներ՝ ցենտներներներով ու տոննաներով։ Նա նաև անհամար քանակությամբ թղթադրամներ ուներ. հազարավոր բերնեբերան լցված և զմռսված ու կնքված պարկերով։ Նրա անունը սինյոր Մոնետտի էր։ Եվ ահա մի անգամ նա ցանկացավ իր համար տուն կառուցել։ — Անապատում կկառուցեմ տունս,- որոշեց նա,- մարդկանցից հեռու։ Բայց անապատում շինարարության համար ո՛չ քար կար, ոչ՛ աղյուս, ո՛չ կիր, ո՛չ տախտակներ, ո՛չ մարմար… Ոչինչ չկա, միայն ավազ։ — Կարևոր չէ,- ինքն իրեն ասաց սինյոր Մոնետտին,- իմ փողերով տուն կկառուցեմ։ Քարերի, աղյուսների, տախտակների ու մարմարի փոխարեն դրամներ կօգտագործեմ։ Նա կանչեց ճարտարապետին և հանձնարարեց տունը նախագծել։ — Թող այնտեղ 365 սենյակ լինի,- հրահանգեց սինյոր Մոնետին,- մի-մի սենյակ՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար։ Եվ տասներկու հարկ՝ մեկական՝ տարվա յուրաքանչյուր ամսվա համար։ Եվ թող հիսուներկու սանդուղք լինի տան մեջ՝ մեկական՝ տարվա յուրաքանչյուր շաբաթվա համար։ Եվ այդ բոլորը թող փողերից պատրաստվի, պա՞րզ է։ — Իսկ մեխե՞րը… Առանց մեխ ոչինչ հնարավոր չէ անել… Դրանք ստիպված կլինենք բերել։ — Ոչ մի դեպքում։ Մեխե՞ր են անհրաժեշտ, վերցրեք իմ ոսկեդրամները և դրանցից ոսկե մեխեր ձուլեք։ — Իսկ տանիքի համար կղմինդրներ են անհրաժեշտ… — Ոչ մի կղմինդր։ Վերցրեք իմ արծաթե դրամները, դրանցից տանիքի շատ լավ ծածկ կստածվի։ Եվ ճարտարապետը նախագծեց տունը։ Որպեսզի անապատ բերեն տան համար անհրաժեշտ բոլոր դրամները, երեք հազար հինգ հարյուր ավտոքարշակ պետք եղավ։ Իսկ շինարար բանվորներին տեղավորելու համար չորս հարյուր վրան խփեցին։ Եվ աշխատանքը եռաց։ Սկզբում տան հիմքի համար մի մեծ փոս՝ խանդակ փորեցին, բայց այնտեղ երկաթբետոնե սյուներ չտնկեցին և սալեր չշարեցին, այլ լցրեցին մետաղադրամներով։ Մեկը մյուսի հետևից մոտենում էին բերնեբերան մետաղադրամներով լեցուն բեռնատար մեքենաները և խանդակի մեջ էին լցնում իրենց թանկարժեք բեռը։ Հետո սկսեցին պատերը շարել. մեկ առ մեկ սկսեցին դնել դրամը դրամի վրա։ Սկզբում մի շերտ մետաղադրամ, հետո՝ մի քիչ շաղախ, դրա վրա՝ էլի 21 դրամներ… Առաջին հարկն ամբոջովին շարեցին իտալական 500 լիրանոց արծաթե դրամներով, երկրորդ հարկը՝ ամբողջովին դոլարներով… Դռները նույնպես դրամներով պատրաստեցին՝ ջանասիրաբար իրար սոսնձելով մետաղադրամները։ Հետո պատուհանները սարքեցին, բայց ապակի պետք չեկավ, դրանք փոխարինեցին թղթադրամներով. ավստրիական շիլլինգները միացրեցին գերմանական մարկերի հետ, իսկ ներսից՝ սենյակների կողմից վարագույրների նման ծածկեցին թուրքական և շվեդական թղթադրամներով։ Տանիքը, խողովակները և բուխարիները նույնպես մետաղադրամներից շարեցին: Կահույքը, լոգարանները, ծորակները, գորգերը, աստիճանները, նկուղի պատուհանների վանդա-կաճաղերը, զուգարանները, ամեն ինչ մետաղադրամներից պատրաստեցին: Դրամներ, դրամներ, ամենուրեք դրամներ, միայն դրամներ… Իսկ երեկոյան պարոն Մոնետին անպայման ստուգում էր շինարարությունից հեռացող աշխատողներին. հանկարծ ինչ-որ մեկը գրպանում կամ կոշիկի մեջ մի քանի սոլդո կտաներ: Նա ստիպում էր անգամ լեզուն ցույց տալ, որովհետև ցանկության դեպքում կարելի էր և բերանում ռուփի, պիաստր կամ պեսետ պահել։ Երբ շինարարությունն ավարտեցին, դեռ մետղադրամների մի ամբողջ սար էլ մնացել էր: Սինյոր Մոնետին պատվիրեց դրանք լցնել նկուղները, դասավորել ձեղնահարկում և դրանցով լցնել գրեթե բոլոր սենյակները`դրամի կույտերի մեջ թողնելով միայն նեղ անցումներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լիներ հասնել դրանց և հաշվել: Հետո բոլորը գնացին. ճարտարապետը, աշխղեկը, բանվորները, բեռնատար մեքենաների վարորդները: Եվ պարոն Մոնետին մենակ մնաց իր մեծ տանը, անապատի մեջ գտնվող այդ փողե պալատում: Ամենուրեք, որ կողմ էլ նայեիր`հատակին, առաստաղին, աջ, ձախ, առաջ, հետ, որ կողմ էլ պտտվեիր, ամենուրեք տեսնում էիր միայն փող, փող, փող: Քանի որ նույնիսկ հարյուրավոր թանկարժեք նկարները, որոնք կախված էին պատերին, փողից էին պատրաստված: Եվ սրահներում դրված հարյուրավոր արձանները նույնպես ձուլված էին բրոնզե, պղնձե կամ նիկելե դրամներից: Պարոն Մոնետիի տան շուրջը ձգվում էր անսահման անապատը: Այն տարածվում էր հեռու՝ բոլոր ուղղություններով: Պատահում էր, հյուսիսից կամ հարավից ուժեղ քամի էր փչում, այդ ժամանակ պատուհանների փեղկերն ու դռները զնգզնգում էին՝ անսովոր ձայներ արձակելով, որ նման էր մեղմ երաժշտական համազանգի: Եվ սինյոր Մոնետին իր նուրբ լսողությամբ կարողանում էր տարբերակել տարբեր երկրների դրամների ձայնը: «Այսպիսի «զըրընգոց»,- նկատում էր նա,- միայն դանիական կրոններն են արձակում: Այս «զնգոցը» 22 հոլանդական ֆլորիններինն է… Իսկ հիմա լսվում են Բրազիլիայի, Զամբիայի, Գվատեմալայի ձայները…» Երբ սինյոր Մոնետին բարձրանում էր աստիճաններով, առանց նայելու էլ, կրունկների տակ հնչող ոտնաձայնից ճանաչում էր այն մետաղադրամները, որոնց վրայով քայլում էր (նրա ոտքերը շատ զգայուն էին): Բարձրանալիս նա փակ աչքերով մրմնջում էր. «Ռումինիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իսլանդիա, Գանա, Ճապոնիա, Հարաֆային Աֆրիկա…» Պարոն Մոնետին քնում էր մահճակալին, որն, իհարկե, նույնպես մետաղադրամներից էր պատրաստված: Մահճակալի գլխամասը հին ոսկեդրամներից՝ մարենգներից էր պատրաստված, իսկ սավանները կարված էին հարյուր հազարանոց լիրերով: Սավանները նա փոխում էր ամեն օր, որովհետև չափազանց մաքրասեր էր: Օգտագործված սավանները պահում էր մետաղյա գանձապահարանում։ Քնելուց առաջ նա սովորաբար ինչ-որ գիրք էր կարդում իր գրադարանից: Գրքերի հատորները հինգ մայրցամաքների երկրների թղթադրամներ էին, որոնք խնամքով կազմված էին իրար հետ։ Սինյոր Մոնետին երբեք չէր հոգնում այդ գրքերը կարդալուց, քանի որ շատ կրթված մարդ էր։ Մի օր գիշերը, երբ կարդում էր Ավստրալիական պետական բանկի թղթադրամներից կազմված գիրքը… Առաջին ավարտ Մի օր գիշերը պարոն Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իսկույն անսխալ կռահեց. «Թակում են ավստրիացի կայսրուհի Մարիա Թերեզայի ժամանակի հին թալերներով պատրաստված դուռը»։ Նա գնաց նայելու և համոզվեց, որ չի սխալվել: Թակողներն ավազակներ էին: — Քսա՛կդ կամ կամ կյա՛նքդ։ — Խնդրե՛մ, պարոններ, մտե՛ք և կհամոզվեք. ես դրամապանակ չունեմ: Ավազակները մտան տուն, բայց չմտածեցին անգամ նայել պատերին, դռներին, պատուհաններին, կահույքին, միանգամից սկսեցին գանձապահարանը փնտրել: Գտան, բայց այնտեղ միայն սավաններ կային: Ավազակները հո չէի՞ն հետազոտելու, թե դրանք ինչից են կարված՝ վուշի՞ց, թե՞ ջրանիշերով թղթերից: Ամբողջ շենքում՝ առաջինից մինչև տասներկուերորդ հարկը իրոք չկար ոչ մի քսակ, դրամապանակ, ոչ մի պայուսակ կամ պարկ: Ամենուրեք սենյակներում ինչ-որ իրերի կույտեր էին, նկուղներում և ձեղնահարկում նույնպես, բայց մթության մեջ հնարավոր չէր տեսնել, թե ինչ է դա: Բացի այդ, ավազակներն իրենք էլ շատ լավ գիտեին, թե իրենց ինչ է պետք. դրամապանակ: Իսկ սինյոր Մոնետին դրամապանակ չուներ: 23 Ավազակները սկզբում ջղայնացան, իսկ հետո նույնիսկ լաց եղան բարկությունից: Չէ՞ որ այդքան ճանապարհ էին կտրել անապատի միջով հանուն այս թալանի, և հիմա ստիպված էին դատարկաձեռն վերադառնալ: Սինյոր Մոնետին նրանց հանգստացնելու համար սառույցով լիմոնադ առաջարկեց: Ավազակները հագեցրին ծարավը և հեռացան գիշերային մթության մեջ՝ դառն արցունքներ թափելով ավազների մեջ: Երկրորդ ավարտ Մի օր գիշերը սինյոր Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իսկույն անսխալ կռահեց. «Թակում են հնագույն եթովպիական թալերներով պատրաստված դուռը»։ Նա իջավ ներքև և բացեց այդ դուռը: Նրա առջև կանգնած էին անապատում կորած երկու երեխա: Նրանք քաղցած ու մրսած էին և դառնորեն լաց էին լինում: — Օգնեցե՜ք մեզ, խնդրո՜ւմ ենք… Սինյոր Մոնետին բարկացած դուռը փակեց նրանց երեսին: Բայց երեխաները շարունակում էին թակել և շատ երկար թակեցին: Վերջապես պարոն Մոնետին խղճաց նրանց։ — Ահա թե ինչ, վերցրե՛ք այս դուռը։ Երեխաները վերցրեցին դուռը: Այն շատ ծանր էր, քանի որ ամբողջովին պատրաստված էր ոսկուց: Բայց, եթե նրանք դա տուն հասցնեին, կարող էին գնել հաց ու կաթ և նույնիսկ մի քիչ սուրճ: Մի քանի օր անց պարոն Մոնետիի մոտ էլի երկու աղքատ երեխաներ եկան, և նա մեկ ուրիշ դուռ նվիրեց նրանց: Հետո, երբ բոլորն իմացան,որ նա դարձել է բարի ու առատաձեռն, աշխարհի բոլոր ծայրերից աղքատները շտապեցին նրա մոտ: Ոչ-ոք դատարկաձեռն չէր հեռանում: Մեկին պատուհան էր նվիրում,մյուսին`աթոռ, որ պատրաստված էր չենտեզիմոյանոց1 մանրադրամներից և այդպես շարունակ: Մեկ տարի անց հերթը հասավ տանիքին և վերջին հարկին: Իսկ աղքատները աշխարհի բոլոր ծայրերից դեռ գալիս ու գալիս էին նրա մոտ և երկար հերթի էին կանգնում: «Ես չգիտեի, որ նրանք այսքան շատ են»,- զարմանում էր պարոն Մոնետին: Եվ նա օգնում էր նրանց տարին տարվա ետևից`կամաց-կամաց քանդելով իր պալատը: Իսկ երբ պալատից ոչինչ չմնաց, նա տեղափոխվեց վրանի մեջ ինչպես արաբ թափառական բեդվին կամ զբոսաշրջիկ: Եվ նրա հոգին շատ էր թեթևացել, ու նա շատ ուրախ էր: Երրորդ ավարտ 1 Չենտեզիմո — իտալական հին մանրադրամ, 1 լիրը հավասար էր 100 չենտեզիմոյի։ 24 Մի օր գիշերը,երբ պարոն Մոնետին քնից առաջ թերթում էր թղթադրամներից պատրաստված գիրքը, հանկարծ դրանց մեջ մի կեղծ թղթադրամ նկատեց: Ինչպե՞ս է այն այստեղ հայտնվել: Եվ գուցե միայն այս մե՞կը չէ, որ կեղծ է: Նա հուզմունքով սկսեց մեկը մյուսի հետևից թերթել իր բոլոր գրքերը և գտավ ևս տասներկու կեղծ թղթադրամներ: — Իսկ պատահաբար իմ տանը չկա՞ն կեղծ մետաղադրամներ: Պետք է ստուգել: Իսկ նա, ինչպես գիտեք, շատ նրբազգաց էր: Եվ այն միտքը, որ ինչ-որ տեղ, իր պալատի ինչ-որ անկյունում՝ տանիքում, մանրահատակի, դռների կամ պատի մեջ կարող էր կեղծ դրամ լինել, հանգիստ չէր տալիս նրան, պարզապես զրկել էր քնից: Եվ նա, կեղծ դրամներ փնտրելով, սկսեց քանդել իր պալատը: Սկսեց տանիքից և հարկ առ հարկ իջավ ներքև: Եթե կեղծ դրամ էր գտնում, շատ էր ուրախանում: — Ճանաչում եմ. այս դրամն ինձ այսինչ խարդախն է տվել։ Նա հինգ մատի պես ճանաչում էր իր բոլոր դրամները: Եվ դրանց մեջ ընդամենը մի քանի կեղծ դրամներ կային, քանի որ նա միշտ շատ զգույշ և ուշադիր էր լինում, երբ գործ էր ունենում փողերի հետ: Բայց ինչ-որ պահի, հասկանալի է, ամեն մարդ էլ կարող է ուշադրությունը շեղել: Ի վերջո սինյոր Մոնետին ամբողջ տունը մաս-մաս արեց և հայտնվեց ոսկե ու արծաթե բեկորների կույտի վրա նստած։ Նա չէր ուզում տունը նորից կառուցել, պարզապես այլևս հետաքրքիր չէր։ Իսկ փողերի կույտն ափսոս էր։ Եվ այդպես էլ նստած մնաց այդ կույտի վրա՝ չարությունից չիմանալով, թե ինչ անի։ Իսկ հետո ոչ այն է՝ չարությունից, ոչ այն է՝ փողերի կույտի վրա այդքան երկար նստելուց, սկսեց փոքրանալ։ Գնալով նա ավելի ու ավելի էր փոքրանում և վերջապես դարձավ մետաղադրամ։ Կեղծ մետաղադրամ։ Եվ մարդիկ, որոնք հետո վերցրեցին նրա փողերը, այդ մետաղադրամը պարզապես դեն նետեցին ավազների մեջ։

Չորորդ ավարտ

Ես կավարտեի այսպես նրան առևանգում են քանդում նրա տունը, վերցնում այդ մետաղադրամները և ապրում ուրախ և երջանիկ:

 

Перейти к верхней панели