Մրջյուն

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենիի ստուգատես | Posted on 10.06.2022

 1.  Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասեր է իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:
 

2. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում: 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում,
 

3. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները: 

 Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ: 

 

4. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
 

Մրջյունը աշխարհի ամենափոքր և  ամենից թույլ միջատն է: + 

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
 

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
 

զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը, + (սխալ -1 միավոր)

մրջյունները չեն կռվում  օտար մրջյունների դեմ, 

մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան, 

զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։
 

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին: 

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ: Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։ 

 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները: 

 

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ: 

 Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։ 

 7. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:

Մրջյունները ,
կանոններ,
ստրուկներ,
ընկերներին:
 

8. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:  

            կառուցում
             խնամում  

9. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:

աշխատասեր 

ուժեղ
 

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս 

  • առարկա,+ 
  • թիվ, 
  • հատկանիշ, 
  • գործողություն:

Իմ միավորները 9:

Write a comment

Перейти к верхней панели