Մաթեմատիկա 31.01.2022

0

Posted by ashotpashinyan | Posted in Մաթեմատիկա | Posted on 31.01.2022

  1. Հետևյալ թվերից որո՞նք են զույգ և որո՞նք կենտ

1, 7, 12, 14, 23, 69, 58, 17, 256, 4700, 5810, 257, 149, 2500, 777, 1416, 152478, 3347850

Զույգ                                                       կենտ

12                                                            1

14                                                             7

58                                                             23

256                                                           69

4700                                                         17

5810                                                          257

2500                                                        149

1416                                                           777

152478

3347850

  1. Ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը:
  • 2012 : 2 = 1039 (1 մն.) ոչ
  • 5020 : 100 = 5 (20 մն. )ոչ
  1. Կատարի՛ր գործողությունները
  • 42 դմ 7 սմ + 5 դմ 8 սմ=48դմ 5սմ
  • 22 տ 210 կգ + 2 տ 880 կգ=25տ 90կգ
  • 12 ժ 20 ր – 2 ժ 40 ր=11ժ 80ր-2ժ 40ր=9ժ 40ր
  1. Ի՞նչ թիվ պետք է լինի աստղանիշի փոխարեն, որ ստացվի ճիշտ հավասարություն
  • 3360 :32  = 105
  • 3232 =168064 : 52
  • 22004 = 11233 + 10771
  • 48216 — 215 = 48001
  1. Երկու թվերի գումարը 560 է: Այդ թվերից մեկը մյուսից փոքր է 6 անգամ: Որո՞նք են այդ թվերը:

Լուծոմ

1+6=7

560:7=80

80*6=480

80+480=560

 

Պատ.՝ 80, 480:

Ուսումնական Գյումրի

0

Posted by ashotpashinyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 26.01.2022

Հունվարի 19-ին մենք մեկնեցինք Գյումրի: Ճանապարհին մենք ունեցանք կանգառ Արուճի եկեղեցու մոտ, խաղացինք ձնագնդի:

Հետո երբ հասանք Գյումրի տեղավորվեցինք հյուրանոցում: Երեկոյան խաղում էինք խաղեր, օրինակ մաֆիա, լոտո: Հաջորդ օրը այցելեցինք Կազա ուսումնական կենտրոն, որտեղ սովորեցինք հետաքրքիր խաղեր: Երրորդ այցելեցինք Մհեր Մկրտչյանի տուն թանգարան, ծանոթացանք նրա գործունեությանը և էլի խաղ խաղացինք: Այնուհետև այցելել ենք Յոթ Վերք եկեղեցի:

 

Երեք օրերիընթաղքում Գյումրիում շատ ձյուն կար և մենք ամեն օր խաղում էինք ձնագնդի:

Ես շատ լավ օրեր անցկացրեցի Գյումրիում և անպայման կմասնակցեմ հաջորդ ճամփորդություններին:

Ճամբարային չորրորդ օր

0

Posted by ashotpashinyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 13.01.2022

Այսօր մեր ճամբարային չորրորդ օրն էր: Առավոտյան սկսեցինք ընդհանուր պարապմունքը, պարել ենք Էջմիածին պարը:

Դրանից հետո գնացինք մեր ջոկատ, որտեղ ընկեր Արմինեն մեզ պատմեց մեղուների մասին: Դրանից հետո էլ սովորել ենք պար՝ Երեք ոտք:
Հետո արել ենք ընդմիջում և ավարտել ճամբարային չորրորդ օրը:

Փաստեր մեղուների մասին

0

Posted by ashotpashinyan | Posted in Հայրենագիտություն | Posted on 13.01.2022

Ահա մի քանի փաստեր մեղուների մասին՝
  • Մարդկանց կողմից սպառվող սննդի մոտ 1/3-ը մեղրատու մեղուների փոշոտման արդյունքն է:
  • Մեղուների գաղութը բաղկացած է 20000-60000 մեղրատու մեղուներից և 1 մայր մեղվից:
  • Նրանք զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ, այսինքն՝ անցնում են ձու — թրթուր — հարսնյակ — հասուն միջատ փուլերը:
  • Մայր մեղուն կարող է ապրել մինչև 5 տարի: Ամռանը օրական ձվադրում է ավելի քան 2000 ձու:
  • Աշխատավոր մեղուները իգական առանձնյակներ են, որոնք ապրում են միջինում 6-8 շաբաթ և կատարում են մեղվափեթակի բոլոր աշխատանքները:
  • Բոռերը՝ արական առանձնյակները, պատասխանատու են միայն բեղմնավորման համար: Բեղմնավորումից անմիջապես հետո նրանք մահանում են:
  • Մեղուն միակ միջատն է, որն արտադրում է մարդու համար ուտելի սնունդ:
  • Մեկ մեղուն իր ամբողջ կյանքի ընթացքում միջինում արտադրում է թեյի գդալի 1/12-ի չափով մեղր:
  • Մեղուների բզզոցն առաջանում է թևերի թափահարումից: 1 րոպեում իրենց թևերը թափահարում են ավելի քան 10000 անգամ:
  • Մեղվի թռիչքի արագությունը 25կմ/ժ է:
  • Աշխատավոր մեղվի թռիչքի երկարությունը 6-8 շաբաթյա կենսացիկլի ընթացքում 1.5 անգամ գերազանցում է երկրագնդի շրջագիծը:
  • Մեղուներն իրար հետ հաղորդակցվում են պարերի միջոցով:
  • Աշխատավոր մեղուն կարող է փոխադրել իր մարմնի զանգվածի 80%-ին հավասար զանգվածով նեկտար կամ ծաղկափոշի:
  • Մեղրատու մեղուներն ունեն 170 հոտառական ընկալիչներ: Նրանց հոտառությունը 50000 անգամ ավելի ուժեղ է, քան շներինը:
  • Արևը կողմնացույց է հանդիսանում մեղուների համար: Ամպամած օրերին ճանապարհը գտնելու համար նրանք կողմնորոշվում են բևեռացված լույսով:

Սուրբ Յոթ Վերք եկեղեցի

0

Posted by ashotpashinyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 13.01.2022

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
կեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք: 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։

Գյումրի։ «Յոթ վերք» եկեղեցի։ «Հոկտեմբեր» կինոթատրոն – Անժելա Շամոյան

Սառնաղբյուր գյուղ

0

Posted by ashotpashinyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 13.01.2022

Սառնաղբյուր գյուղը Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է: Գյուղը գտնվում է Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևելք` Չլկան գետակի ձորում` ծովի մակարդակից 1925 մետր բարձրության վրա: Ղևոնդ Ալիշանը գյուղի «Սէօկիւտլիւ» հին անունը մեկնում է որպես «Ուռենուտ»:

Գյուղը հարուստ է պատմական տարբեր ժամանակշրջաններին բնորոշ մշակութային հուշարձաններով: Այստեղ մինչ օրս պահպանվել են հին բնակատեղիներ` ամրոցներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, դամբարաններ, մահարձաններ, մենհիրներ և այլն:

Սառնաղբյուր գյուղը առավելապես հայտնի է իր երկու եկեղեցիներով: Առաջինը կառուցվել է 1883 թվականին և կոչվում է Սբ. Թադեոս Առաքյալի անունով: Եկեղեցին եռանավ բազիլիկ տիպի կառույց է: Հովսեփ Եղիազարյանը՝ անդրադառնալով եկեղեցու ճարտարապետական նկարագրին, ընդգծում է, որ՝ հատկապես ներսում, չորս ութանիստ մույթերն աղեղնաձև կամարներով միացած են եղել պատերին կից կիսամույթերին` կազմելով թաղակապ ծածկ: Մույթերի խոյակներն ու խարիսխները զարդարված են գնդիկավոր-մարգարտաշար քանդակներով: Երեք կամարակապ մեծ մուտքերը բացվել են արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից: Արևելյան ճակատի վրա կան երկու եռանկյունաձև խորշեր, որոնց կամարակապ գագաթները զարդարված են ճառագայթաձև քանդակներով: Քիվերը պատած են ստալակտիկ զարդաքանդակներով: Ամբողջ շենքը շարված է եղել կարմրագույն մաքուր տաշված տուֆաքարերով և կրաշաղախով, իսկ արևմտյան կողմը՝ համաձայն ուսումնասիրողի, անավարտ զանգակատուն է:

Գյուղամիջի մյուս եկեղեցին` Սբ. Հակոբը, ամենահինն է, որը բազմիցս վերափոխվել է: Ուսումնասիրություններից հայտնի է, որ եկեղեցին պատկանում է բազիլիկ տիպի կառույցներին, որից, ցավոք, շատ քիչ բան է պահպանվել: Կառույցն ու պահպանված որմնասյան խարսխի գծավոր զարդաքանդակները բնորոշ են V-VI դարերին: XVIII-XIX դարերի ընթացքում կատարված վերանորոգումների ու վերափոխումների արդյունքում եկեղեցին փոքրացել ու դարձել է փայտածածկ:

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սառնաղբյուր գյուղի Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղին: Ղևոնդ Ալիշանի բնորոշմամբ այն իրենից ներկայացնում է. «քարայր մեծ կարմիր վիմօք, յորոց խոխոջանօք իջանէ աղբիւր ականակիտ»: Ականավոր հայագետը հիմնավորում է նաև քարայրին տված Սբ.Լուսավորիչ անվանումը. «իբրու թէ նշմարին `ի քարինսն անձեռագործ ձևք խաչից, յորոյ վերայ վառեն մոմեղէնս և խունկ ածեն, համարելով անդ ճգնյալ զԼուսաւորիչն, և խաչ կանգնեալ է `ի գլուխ սիւնակին և`ի ներքոյ գրեալ` Սուրբ Գրիգոր»:

ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ)

0

Posted by ashotpashinyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 13.01.2022

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից Արուճի տաճարը գտնվում է գյուղի արևելյան մասում: Ըստ մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության, Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին: Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին: Եկեղեցին կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի 16,95 x 34,6 մ չափերի աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (այժմ՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում, երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Թեև գմբեթը բացակայում է, տաճարն իր վեհությամբ գերիշխում է շրջակա ընդարձակ համայնապատկերի վրա: Ս. Գրիգոր եկեղեցին, իր չափերով, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Մուտքերը հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից են: Կառուցված է սև, սրբատաշ տուֆ քարով: Տաճարն ուշագրավ է նաև իր արտաքին և ներքին ճարտարապետական ու ոճական լուծումների միասնությամբ: Արտաքին հարդարանքը լուծված է վաղ միջնադարյան ճարտարապետության սկզբունքներով՝ բազմաթիվ մեծաչափ լուսամուտներ, արևելյան ճակատի «հայկական խորշեր», քանդակազարդ կամարապսակներ, հյուսկեն քիվեր: Արուճի տաճարի դերը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են: Հսկայածավալ, չափազանց լուսավոր ներքին տարածությունը որմնանկարներին հաղորդել է հանդիսավորություն և վեհություն: Երբեմնի հարուստ որմնանկարներից պահպանվել են որոշ հատվածներ, որոնք վկայում են VII դ. Ստեփաննոս նկարչի կատարողական բարձր վարպետության մասին:

Ս. Գրիգոր եկեղեցին, իր երկարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվելով, անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը: Առաջին անգամ նորոգել է Խաչատուր վարդապետը XV դ.: Հետագայում՝ 1946 թ., 1958-1959 թթ. և 1964 թ., վերանորոգվել են առանձին հատվածներ, և բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը:

Արուճի տաճարի հարավային կողմում, ¬1947-1952 թթ. պեղումների ժամանակ (ղեկ.՝ Վ. Հարությունյան) բացվել են իշխան Գրիգոր Մամիկոնյանի VII դ. 60-ական թվականների պալատական կառույցի և տաճարից հարավարևելք գտնվող բազիլիկ շինության ավերակները:

Ճամբարային երրորդ օր

0

Posted by ashotpashinyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 12.01.2022

Այսօր առաջին դասը ընտրության՝ հայրենագիտության դասն էր, որից հետո գնացինք մեր ջոկատներ:

Մեր ջակոտով շարունակեցինք լեգոներով քաղաքի կառուցումը: Ես կարծում եմ որ իմ քաղաքոմ պետք է լինի մեծ գրադարան, եկեղեցի, ֆուտբոլի դաշտ և շատ այգիներ, ծառեր:

Ճամբարային երկրորդ օր

0

Posted by ashotpashinyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 11.01.2022

Ճամբարային երկրորդ օրը առավոտյան մենք գնացինք ընդհանուր պարապմունքի , այնուհետև գնացինք Հյուսիսային դպրոց:

Այնտեղ մենք սովորել ենք մի պար: Բացի դրանից լեգոներով մեր ցանկացած ապագա քաղաքը: Այսօր նաև ավագ դպրոցի սովորողները եկել էին մեզ մոտ և մեզ ծանոթացրեցին Ազգային խաղերի կանոնների հետ:

Ջոկատ անիվների վրա. Ճամբարային առաջին օր

0

Posted by ashotpashinyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 11.01.2022

Բարև ձեզ: Ճամբարային առաջին օրը ընտրության դասն ավարտելուց հետ մեր ջոկատով այցելեցինք գեղասահքի մարզադպրոզ և սովորեցի չմուշկներով սահել այնտեղ: Մեզ սովորեցնում էին սահել: Ես շատ լավ ժամանակ անցակացրեցի:

Перейти к верхней панели