Հունվարյան ստուգատեսային ճամբար. երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

0

Posted by ashotpashinyan | Posted in Նախագծեր | Posted on 31.01.2021

Բարև Ձեզ, ես Աշոտ Փաշինյանն եմ:

Հունվար ամսին մենք իրականացրել ենք նախագծեր, որին մասնակցելը շատ հետաքրքիր էր:

Մասնակցել եմ գրեթե բոլոր ֆլեշմոբերին բոլոր առարկաներից. Մաթեմատիկա, մայրենի, անգլերեն, ռուսերեն առարկաներից:

Հունվարին մարզումներն իրականացրել ենք մարզադահլիճում, իսկ ամենահետաքրքիր մարզումները և խաղերը Ապարանի ջրամբարի տարածքում էր, որտեղ շատ սահել ենք սահնակներով և շատ լավ խաղացել և ժամանակ անցկացրել:

Մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին: Այցելել ենք Սոս Սարգսյանի համազգային թատրոն և դիտել մի լավ ներկայացում «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»: Այնուհետև այցելել ենք Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան: Ի դեպ հունվարի 9-ին Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էր:

Ես հայրիկիս հետ ընթերցել եմ հեքիաթ Հովհաննես Թումանյանի Սուտասանը Տավուշյան բարբառով:

Հին Իրերին նոր կյանք տալու նախագծի շրջանակներում պատրաստել եմ ծաղկաման հին սկավառակից:

Ազգագրական փառատոնի ժամանակ սովորել եմ «Հանի նա» երգը:

 

Мой маленький друг

0

Posted by ashotpashinyan | Posted in Ռուսերեն | Posted on 31.01.2021

У меня есть черепаха, ее зовут Моника. Мы завели Монику во время карантина.

Монике почти годик. Моника любит плавать в аквариуме, также сидеть на своем камне.
Моника умеет быстро ходить и плавать. Каждые два дня мы меняем воду в аквариуме, и каждый день даем кушать свою еду. Моника также ест витамины.

«Հին իրերին՝ նոր կյանք»

0

Posted by ashotpashinyan | Posted in Без рубрики | Posted on 23.01.2021

Այս նախագծի իրականացման համար ես ընտրել եմ հին սկավառակ, տաքացրել այն գազօջախի վրա, ապա տալով ծաղկամանի ձև, պատրաստել եմ ծաղկաման տատիկիս ծաղիկների համար:

20.01, Homework

0

Posted by ashotpashinyan | Posted in Անգլերեն | Posted on 20.01.2021

Ես սիրում եմ լողալ։ — I like to swim

Մենք գնում ենք լողավազան։ I go to the swimming pool.

Սա իմ ընկերոջ /my friend’s/  նամակն է։ This is my friend’s letter.

We play football on our sports ground. Մենք խաղում ենք ֆուտբոլ մեր մարզադաշտում.

I write /գրել/ a letter to my friend. Ես գրում եմ նամակ իմ ընկերոջը

 

Իմ մասին

0

Posted by ashotpashinyan | Posted in Без рубрики, Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 19.01.2021

Ես ութ տարեկան եմ:Մեր ընտանիքում ամենամեծը հայրիկս է, նա երեսունչորս տարեկան է: Մեր ընտանիքում ամենափոքրը եղբայրս է նա երեք տարեկան է: Մեր դասարանում կա քսանչորս սովորող: Մր դասարանում կա տասնմեկ աղջիկ տասներեք տղա: Երբ շատ մեծանամ հարյուր տարեկան կդառնամ: Երբ շատ փոքր էի մեկ տարեկան էի:

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

0

Posted by ashotpashinyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 17.01.2021

 

Արևելյան դպրոց

Ես Աշոտ Փաշինյանն եմ, սովորում եմ Արևելյան դպրոցի 3.1 դասարանում:

Սեպտեմբեր ամսին մայրիկիս հետ բացել ենք իմ բլոգը, որտեղ տեղադրում եմ իմ աշխատանքները և առաջադրանքները:

Ընտրությամբ գործունեություն.

Առաջինից երկրորդ դասարանում որպես ընտրությամբ գործունեություն ընտրել եմ մաթեմատիկա, երրորդի սկզբում կերպարվեստի գործունեություն, այնուհետև նորից ընտրեցի մաթեմատիկա:

Լրացուցիչ կրթություն

Առաջին դասարանում հաճախում էի գիմնաստիկայի և շախմատի, երկրորդ դասարանից հաճախում եմ կարատեի և շախմատի: Ընթացքում դպրոցից դուրս հաճախում եմ լողի:

 

Մասնակցել եմ՝

Նշեմ, որ կատարել եմ ֆլեշմոբի գրեթե բոլոր աշխատանքները,

  • Մաթեմատիկայի ֆլեշմոբ՝սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Մայրենի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Ռուսերենի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Անգլերենի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Շախմատի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր

Սեպտեմբեր ամսից յուրացրած ծրագրեր՝

Այս տարի բացեցի իմ բլոգը edublogs.org հարթակում: Կարողանում եմ աշխատել word, paint ծրագրերով, հիմա փորձում եմ սովորել movie maker: Հեռավար կրթության ժամանակ սովորեցինք Microsoft Teams ծրագիրը և մեր դասերը կատարում էինք այդ հարթակում: Հիմա այս հարթակում դասերից հետո շփվում եմ նաև ընկերներիս հետ:

Իմ բլոգում կան հետևյալ բաժինները.

  • Անգլերեն
  • Մայրենի
  • Մաթեմատիկա
  • Նախագծեր
  • Ռուսերեն
  • Ուսումնական աշուն

 

Перейти к верхней панели