Երկրի օդային հագուստը

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 05.04.2022

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:  Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը: Թթվածին և ածղաթթուգազ,ազոտ
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ: անհոտ, թափանցիկ, անտեսանելի
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես: Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով

Նյութերի բազմությունը

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 21.02.2022

  • Որն է կերակրի աղի և շաքարի գլխավոր հատկությունը: Որտեղ են բնության մեջ հանդիպումայդ նյութերը:

Այն օգտագործվում է սննդի մեջ: Շաքարը լինում է մրգերի և բանջարեղենի մեջ, աղը լինում է քարի տեսքով և շաքարավազի նման:

  • Ինչ է օսլան: Ինչպես կարելի է այն հայտնաբերել սննդամթերքի մեջ:

Օսլան ունի սպիտակ գույն և ալյուրի նման է: Եթե սննդմթերքի վրա մեկ կաթիլ յոդ կաթեցնենք այն կստանա կապտամանուշակագույն երանգ:

  • Ինչպիսի թթուներ են հանդիպում բնության մեջ: Ինչու է անհրաժեշտ թթուների հետ զգույշ վարվել:

Կիտրոնաթթու,քացախաթթու,կաթնաթթու: Որովհետև նրանք կարող են վնաել մարդուն և նրա մաշկը:

  • Ինչով են վտանգավոր թթվային անձրևները:

Մարդկանց անփույթ վերաբերմունքը բնության հանդեպ վտանգի տակ է դրել բնությունը: Երկնքում առաջացած թթվային անձրևից տուժու են մարդիկ և շրջակա միջաայրը:

Մարմիներ, նյութեր, մասնիկներ

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 21.02.2022

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ: 

ալյումին,երկաթ,փայտ,ոսկի,ապակի, արծաթ:

2.Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

Փայտ-սեղան, աթոռ,պատուհան, բաժակ,գրիչ

Ոսկի-մատանի, պայուսակ

պղինձ-բաժակ

 

 

 

 

 

3.Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

պինդ-փայտ, քար, մետաղ,շաքար կավիճ

հեղուկ-ջուր, նավթ,կաթ,բուսական յուղ,

գազային-գազ,մեթան,պրոպան, թթվածին, ջրածին,ածխաթթուգազ

 

 

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 06.12.2021

Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:

Մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն:

Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:

Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր:

Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:

Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք:

Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե’ր օրի­նակներ:

Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 06.12.2021

Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում:

Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

 

Ճանապարհորդությունները դեպի Հնդկաստան և Չինաստան

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 06.12.2021

Ինչո՞ւ էին Հնդկաստանը և Չինաստանը գրավել եվրո­պացիների ուշադրությունը:

Հնդկաստանը և Չինաստանը հնագույն մշակույթ ունեցող երկրներ են: Հնում եվրոպացիները դրանք համարում էին հրաշքների և ան­համար հարստությունների երկրներ: Դա է պատճառը, որ, չնայած բազ­մաթիվ դժվարություններին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրա­կանները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան և Չինաստան:

Քեզ ի՞նչ է հայտնի այդ երկրների մասին:

Գիտեմ Հնդկաստանը և Չինաստանը հնագույն մշակույթ ունեցող երկրներ են: Հնդկաստանի մայրաքաղաքը Դելին է, Չինաստանի մայրաքաղաքը Պեկինն է:

Քարտեզի վրա նշիր վերը նշված ճանապարհորդների ճանապարհորդության ուղղությունները:

15-րդ դարում ի՞նչ նոր ճանապարհ հայտնագործվեց դեպի Հնդկաստան:

15-րդ դարում դեպի Հնդկաստան տանող ցամաքային ճանապարհը դառնում է խիստ վտանգավոր, բանի որ թուրքերը ամբողջությամբ նվաճում են Փոքր Ասիա թերակղզին: Նոր անվտանգ ծովային ճանապարհ դեպի Հնդկաստան հայտնագործում է պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման: Նրա նավերը, շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը հարավից, կտրելով Հնդկական օվկիանոսի ջրերը, 1498թ. հասան Հնդկաստանի ափերը:

Բնագիտություն. Ավստրալիա, Անտարկտիդա

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 29.11.2021

Ավստրալիա

Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:

Երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար:

Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնտգործել Ավստրալիան:

Աբել Թասմանը, Ջեյմս Կուկ: Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:

Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի են դարձել յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն:

  1. Օգտվելով քարտեզի մասշտաբից՝ հաշվեք Ավստրալիայի իրական հեռավորությունը Աֆրիկայից:

 

Անտարկտիդա

Ինչո՞ւ է Անտարկտիդան ամենաուշ հայտնաբերված մայրցամաքը:

Ծովագնացների շրջանում Կուկի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հարավային մայրցամաքի հայտնա­գործմանն ուղղված ծովային արշավախմբերի  հայտարարությունից հետո տևական ժամանակ ընդհատվեցին:

Ովքե՞ր և ինչպե՞ս հայտնագործեցին Անտարկտիդան:

Կուկի տեսակետը հերքվեց մոտ 50 տարի անց՝ ռուս ծովագնացներ Ֆ. Ֆ. Բելինսհաուզենի և Մ. Պ. Լազարևի՝ 1819-1821 թվականներին կատարած շուրջերկրյա նավարկությամբ: Նրանք «Վոստոկ» և «Միռնի» նավերով նավարկեցին Անտարկտիդայի շուրջը: 1821 թվականի հունվարի 21-ին ընդհուպ մոտենում են Անտարկտիդայի ափերին: Հարավային մայրցամաքը հայտնագործված էր:

Ինչպե՞ս նվաճվեց Հարավային բևեռը:

Հարավային բևեռ հասնելու համար Ամունդսենն ընտրում է գրեթե ուղիդ գիծ կազմող երթուղի: Ամունդսենը իր չորս ընկերոջ հետ իրենց տրամադրության տակ ունեին լավ հանդերձված չորս սահնակ և դրանք քաշող լավ խնամված 52 շուն: 1911թ. հոկտեմբերի 20-ին նրանք սկսում են ուղևորությունը: Ամունդսենը ճանապարհին ստեղծում է սննդի և վառելիքի պահեստներ, իսկ ամեն մի 8 կիլոմետրի վրա՝ վերադարձի ճանապարհը չկորցնելու համար կանգնեցնում են ձյունե սյուներ: Այդպիսով՝ գնալով սահնակների բեռը թեթևանում էր, առաջ շարժվելը՝ հեշտանում: 1911թ. դեկտեմբերի 14- ին Ամունդսենը իր ընկերների հետ հաջողությամբ հասավ Հարավային բևեռ: Մի քանի ժամում որոշելով նրա ճշգրիտ դիրքը՝ այնտեղ բարձ­րացնում է նորվեգական դրոշը: Երեք օր մնալով անհրաժեշտ դիտար­կումներ կատարելուց և ձնե տնակում Ռոբերտ Սքոթին նամակ թող­նելուց հետո Ամունդսենի ջոկատը բարեհաջող հետ է վերադառնում:Հարավային բևեռի նվաճման համար միաժա­մանակ կազմակերպվեցին երկու արշավախմբեր՝ բևեռախույզներ անգլիացի Ռոբերտ Սքոթի և նոր­վեգացի Ռուալ Ամունդսենի գլխավորությամբ: 1911 թվականի ամ­ռանը երկու արշավախմբերը, գրեթե միաժամանակ, շարժվեցին դեպի Հարավային բևեռ:

Բնության ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի Անտարկտիդան:

Անտարկտիդայի ընդերքը ուսումնասիրելիս պարզվել է, որ ժամանակին այս մայրցամաքը ծածկված է եղել փարթամ բուսականությամբ: Դրա մասին են վկայում ընդերքում բույսերի պահպանված մնացորդները:

Բնագիտություն 08.11-12.11

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 13.11.2021

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով:

Միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա­րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով:Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր:

Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:

Կոլումբոսը համոզված էր, որ կարելի է Ասիայի արևելյան ափերը հասնել Ատլանտյան օվկիանոսով՝ անընդհատ դեպի արևմուտք շարժվելով:

Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանա­պարհորդությունները մարդկության համար:

Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտե­սավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկ­արժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համե­մունք: Փոխարենը նրանք առաջին ան­գամ ծանոթանում են ծխախոտի գործա­ծությանը, կարտոֆիլի, պոմիդորի, սեխի, Եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակա­բույսերի, որոնք հետագայում տարած­վեցին բոլոր մայրցամաքներում:

Աշխարհի քարտեզով գտի’ր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի:

Կոլումբիա

Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց:

Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:

 

Կոշի ամրոց

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 03.11.2021

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

Ավստրալիա_Նոյեմբերի 1-5

0

Posted by ashotpashinyan | Posted in Բնագիտություն | Posted on 03.11.2021

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը Էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուան Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Перейти к верхней панели