ՏՈՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենի | Posted on 22.05.2022

 

Կար չկար մի ժամանակ մի շատ հարուստ սինյոր կար։ Նա նույնիսկ ամենահարուստ ամերիկացի միլիարդատիրոջից էլ հարուստ էր։ Մի խոսքով՝ շա՜տ-շատ հարուստ։ Իր փողերը նա պահում էր հսկայական պահեստներում, որոնք մինչև առաստաղը լեփ-լեցուն էին ոսկե, 20 արծաթե, նիկելե դրամներով։ Այստեղ կային իտալական լիրեր, շվեյցարական ֆրանկներ, անգլիական ֆունտ-ստերլինգներ, ամերիկյան դոլարներ, ռուսական ռուբլիներ, լեհական զլոտիներ, հարավսլա-վական դինարներ։ Աշխարհի բոլոր երկրների և բոլոր ազգերի դրամներ՝ ցենտներներներով ու տոննաներով։ Նա նաև անհամար քանակությամբ թղթադրամներ ուներ. հազարավոր բերնեբերան լցված և զմռսված ու կնքված պարկերով։ Նրա անունը սինյոր Մոնետտի էր։ Եվ ահա մի անգամ նա ցանկացավ իր համար տուն կառուցել։ — Անապատում կկառուցեմ տունս,- որոշեց նա,- մարդկանցից հեռու։ Բայց անապատում շինարարության համար ո՛չ քար կար, ոչ՛ աղյուս, ո՛չ կիր, ո՛չ տախտակներ, ո՛չ մարմար… Ոչինչ չկա, միայն ավազ։ — Կարևոր չէ,- ինքն իրեն ասաց սինյոր Մոնետտին,- իմ փողերով տուն կկառուցեմ։ Քարերի, աղյուսների, տախտակների ու մարմարի փոխարեն դրամներ կօգտագործեմ։ Նա կանչեց ճարտարապետին և հանձնարարեց տունը նախագծել։ — Թող այնտեղ 365 սենյակ լինի,- հրահանգեց սինյոր Մոնետին,- մի-մի սենյակ՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար։ Եվ տասներկու հարկ՝ մեկական՝ տարվա յուրաքանչյուր ամսվա համար։ Եվ թող հիսուներկու սանդուղք լինի տան մեջ՝ մեկական՝ տարվա յուրաքանչյուր շաբաթվա համար։ Եվ այդ բոլորը թող փողերից պատրաստվի, պա՞րզ է։ — Իսկ մեխե՞րը… Առանց մեխ ոչինչ հնարավոր չէ անել… Դրանք ստիպված կլինենք բերել։ — Ոչ մի դեպքում։ Մեխե՞ր են անհրաժեշտ, վերցրեք իմ ոսկեդրամները և դրանցից ոսկե մեխեր ձուլեք։ — Իսկ տանիքի համար կղմինդրներ են անհրաժեշտ… — Ոչ մի կղմինդր։ Վերցրեք իմ արծաթե դրամները, դրանցից տանիքի շատ լավ ծածկ կստածվի։ Եվ ճարտարապետը նախագծեց տունը։ Որպեսզի անապատ բերեն տան համար անհրաժեշտ բոլոր դրամները, երեք հազար հինգ հարյուր ավտոքարշակ պետք եղավ։ Իսկ շինարար բանվորներին տեղավորելու համար չորս հարյուր վրան խփեցին։ Եվ աշխատանքը եռաց։ Սկզբում տան հիմքի համար մի մեծ փոս՝ խանդակ փորեցին, բայց այնտեղ երկաթբետոնե սյուներ չտնկեցին և սալեր չշարեցին, այլ լցրեցին մետաղադրամներով։ Մեկը մյուսի հետևից մոտենում էին բերնեբերան մետաղադրամներով լեցուն բեռնատար մեքենաները և խանդակի մեջ էին լցնում իրենց թանկարժեք բեռը։ Հետո սկսեցին պատերը շարել. մեկ առ մեկ սկսեցին դնել դրամը դրամի վրա։ Սկզբում մի շերտ մետաղադրամ, հետո՝ մի քիչ շաղախ, դրա վրա՝ էլի 21 դրամներ… Առաջին հարկն ամբոջովին շարեցին իտալական 500 լիրանոց արծաթե դրամներով, երկրորդ հարկը՝ ամբողջովին դոլարներով… Դռները նույնպես դրամներով պատրաստեցին՝ ջանասիրաբար իրար սոսնձելով մետաղադրամները։ Հետո պատուհանները սարքեցին, բայց ապակի պետք չեկավ, դրանք փոխարինեցին թղթադրամներով. ավստրիական շիլլինգները միացրեցին գերմանական մարկերի հետ, իսկ ներսից՝ սենյակների կողմից վարագույրների նման ծածկեցին թուրքական և շվեդական թղթադրամներով։ Տանիքը, խողովակները և բուխարիները նույնպես մետաղադրամներից շարեցին: Կահույքը, լոգարանները, ծորակները, գորգերը, աստիճանները, նկուղի պատուհանների վանդա-կաճաղերը, զուգարանները, ամեն ինչ մետաղադրամներից պատրաստեցին: Դրամներ, դրամներ, ամենուրեք դրամներ, միայն դրամներ… Իսկ երեկոյան պարոն Մոնետին անպայման ստուգում էր շինարարությունից հեռացող աշխատողներին. հանկարծ ինչ-որ մեկը գրպանում կամ կոշիկի մեջ մի քանի սոլդո կտաներ: Նա ստիպում էր անգամ լեզուն ցույց տալ, որովհետև ցանկության դեպքում կարելի էր և բերանում ռուփի, պիաստր կամ պեսետ պահել։ Երբ շինարարությունն ավարտեցին, դեռ մետղադրամների մի ամբողջ սար էլ մնացել էր: Սինյոր Մոնետին պատվիրեց դրանք լցնել նկուղները, դասավորել ձեղնահարկում և դրանցով լցնել գրեթե բոլոր սենյակները`դրամի կույտերի մեջ թողնելով միայն նեղ անցումներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լիներ հասնել դրանց և հաշվել: Հետո բոլորը գնացին. ճարտարապետը, աշխղեկը, բանվորները, բեռնատար մեքենաների վարորդները: Եվ պարոն Մոնետին մենակ մնաց իր մեծ տանը, անապատի մեջ գտնվող այդ փողե պալատում: Ամենուրեք, որ կողմ էլ նայեիր`հատակին, առաստաղին, աջ, ձախ, առաջ, հետ, որ կողմ էլ պտտվեիր, ամենուրեք տեսնում էիր միայն փող, փող, փող: Քանի որ նույնիսկ հարյուրավոր թանկարժեք նկարները, որոնք կախված էին պատերին, փողից էին պատրաստված: Եվ սրահներում դրված հարյուրավոր արձանները նույնպես ձուլված էին բրոնզե, պղնձե կամ նիկելե դրամներից: Պարոն Մոնետիի տան շուրջը ձգվում էր անսահման անապատը: Այն տարածվում էր հեռու՝ բոլոր ուղղություններով: Պատահում էր, հյուսիսից կամ հարավից ուժեղ քամի էր փչում, այդ ժամանակ պատուհանների փեղկերն ու դռները զնգզնգում էին՝ անսովոր ձայներ արձակելով, որ նման էր մեղմ երաժշտական համազանգի: Եվ սինյոր Մոնետին իր նուրբ լսողությամբ կարողանում էր տարբերակել տարբեր երկրների դրամների ձայնը: «Այսպիսի «զըրընգոց»,- նկատում էր նա,- միայն դանիական կրոններն են արձակում: Այս «զնգոցը» 22 հոլանդական ֆլորիններինն է… Իսկ հիմա լսվում են Բրազիլիայի, Զամբիայի, Գվատեմալայի ձայները…» Երբ սինյոր Մոնետին բարձրանում էր աստիճաններով, առանց նայելու էլ, կրունկների տակ հնչող ոտնաձայնից ճանաչում էր այն մետաղադրամները, որոնց վրայով քայլում էր (նրա ոտքերը շատ զգայուն էին): Բարձրանալիս նա փակ աչքերով մրմնջում էր. «Ռումինիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իսլանդիա, Գանա, Ճապոնիա, Հարաֆային Աֆրիկա…» Պարոն Մոնետին քնում էր մահճակալին, որն, իհարկե, նույնպես մետաղադրամներից էր պատրաստված: Մահճակալի գլխամասը հին ոսկեդրամներից՝ մարենգներից էր պատրաստված, իսկ սավանները կարված էին հարյուր հազարանոց լիրերով: Սավանները նա փոխում էր ամեն օր, որովհետև չափազանց մաքրասեր էր: Օգտագործված սավանները պահում էր մետաղյա գանձապահարանում։ Քնելուց առաջ նա սովորաբար ինչ-որ գիրք էր կարդում իր գրադարանից: Գրքերի հատորները հինգ մայրցամաքների երկրների թղթադրամներ էին, որոնք խնամքով կազմված էին իրար հետ։ Սինյոր Մոնետին երբեք չէր հոգնում այդ գրքերը կարդալուց, քանի որ շատ կրթված մարդ էր։ Մի օր գիշերը, երբ կարդում էր Ավստրալիական պետական բանկի թղթադրամներից կազմված գիրքը… Առաջին ավարտ Մի օր գիշերը պարոն Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իսկույն անսխալ կռահեց. «Թակում են ավստրիացի կայսրուհի Մարիա Թերեզայի ժամանակի հին թալերներով պատրաստված դուռը»։ Նա գնաց նայելու և համոզվեց, որ չի սխալվել: Թակողներն ավազակներ էին: — Քսա՛կդ կամ կամ կյա՛նքդ։ — Խնդրե՛մ, պարոններ, մտե՛ք և կհամոզվեք. ես դրամապանակ չունեմ: Ավազակները մտան տուն, բայց չմտածեցին անգամ նայել պատերին, դռներին, պատուհաններին, կահույքին, միանգամից սկսեցին գանձապահարանը փնտրել: Գտան, բայց այնտեղ միայն սավաններ կային: Ավազակները հո չէի՞ն հետազոտելու, թե դրանք ինչից են կարված՝ վուշի՞ց, թե՞ ջրանիշերով թղթերից: Ամբողջ շենքում՝ առաջինից մինչև տասներկուերորդ հարկը իրոք չկար ոչ մի քսակ, դրամապանակ, ոչ մի պայուսակ կամ պարկ: Ամենուրեք սենյակներում ինչ-որ իրերի կույտեր էին, նկուղներում և ձեղնահարկում նույնպես, բայց մթության մեջ հնարավոր չէր տեսնել, թե ինչ է դա: Բացի այդ, ավազակներն իրենք էլ շատ լավ գիտեին, թե իրենց ինչ է պետք. դրամապանակ: Իսկ սինյոր Մոնետին դրամապանակ չուներ: 23 Ավազակները սկզբում ջղայնացան, իսկ հետո նույնիսկ լաց եղան բարկությունից: Չէ՞ որ այդքան ճանապարհ էին կտրել անապատի միջով հանուն այս թալանի, և հիմա ստիպված էին դատարկաձեռն վերադառնալ: Սինյոր Մոնետին նրանց հանգստացնելու համար սառույցով լիմոնադ առաջարկեց: Ավազակները հագեցրին ծարավը և հեռացան գիշերային մթության մեջ՝ դառն արցունքներ թափելով ավազների մեջ: Երկրորդ ավարտ Մի օր գիշերը սինյոր Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իսկույն անսխալ կռահեց. «Թակում են հնագույն եթովպիական թալերներով պատրաստված դուռը»։ Նա իջավ ներքև և բացեց այդ դուռը: Նրա առջև կանգնած էին անապատում կորած երկու երեխա: Նրանք քաղցած ու մրսած էին և դառնորեն լաց էին լինում: — Օգնեցե՜ք մեզ, խնդրո՜ւմ ենք… Սինյոր Մոնետին բարկացած դուռը փակեց նրանց երեսին: Բայց երեխաները շարունակում էին թակել և շատ երկար թակեցին: Վերջապես պարոն Մոնետին խղճաց նրանց։ — Ահա թե ինչ, վերցրե՛ք այս դուռը։ Երեխաները վերցրեցին դուռը: Այն շատ ծանր էր, քանի որ ամբողջովին պատրաստված էր ոսկուց: Բայց, եթե նրանք դա տուն հասցնեին, կարող էին գնել հաց ու կաթ և նույնիսկ մի քիչ սուրճ: Մի քանի օր անց պարոն Մոնետիի մոտ էլի երկու աղքատ երեխաներ եկան, և նա մեկ ուրիշ դուռ նվիրեց նրանց: Հետո, երբ բոլորն իմացան,որ նա դարձել է բարի ու առատաձեռն, աշխարհի բոլոր ծայրերից աղքատները շտապեցին նրա մոտ: Ոչ-ոք դատարկաձեռն չէր հեռանում: Մեկին պատուհան էր նվիրում,մյուսին`աթոռ, որ պատրաստված էր չենտեզիմոյանոց1 մանրադրամներից և այդպես շարունակ: Մեկ տարի անց հերթը հասավ տանիքին և վերջին հարկին: Իսկ աղքատները աշխարհի բոլոր ծայրերից դեռ գալիս ու գալիս էին նրա մոտ և երկար հերթի էին կանգնում: «Ես չգիտեի, որ նրանք այսքան շատ են»,- զարմանում էր պարոն Մոնետին: Եվ նա օգնում էր նրանց տարին տարվա ետևից`կամաց-կամաց քանդելով իր պալատը: Իսկ երբ պալատից ոչինչ չմնաց, նա տեղափոխվեց վրանի մեջ ինչպես արաբ թափառական բեդվին կամ զբոսաշրջիկ: Եվ նրա հոգին շատ էր թեթևացել, ու նա շատ ուրախ էր: Երրորդ ավարտ 1 Չենտեզիմո — իտալական հին մանրադրամ, 1 լիրը հավասար էր 100 չենտեզիմոյի։ 24 Մի օր գիշերը,երբ պարոն Մոնետին քնից առաջ թերթում էր թղթադրամներից պատրաստված գիրքը, հանկարծ դրանց մեջ մի կեղծ թղթադրամ նկատեց: Ինչպե՞ս է այն այստեղ հայտնվել: Եվ գուցե միայն այս մե՞կը չէ, որ կեղծ է: Նա հուզմունքով սկսեց մեկը մյուսի հետևից թերթել իր բոլոր գրքերը և գտավ ևս տասներկու կեղծ թղթադրամներ: — Իսկ պատահաբար իմ տանը չկա՞ն կեղծ մետաղադրամներ: Պետք է ստուգել: Իսկ նա, ինչպես գիտեք, շատ նրբազգաց էր: Եվ այն միտքը, որ ինչ-որ տեղ, իր պալատի ինչ-որ անկյունում՝ տանիքում, մանրահատակի, դռների կամ պատի մեջ կարող էր կեղծ դրամ լինել, հանգիստ չէր տալիս նրան, պարզապես զրկել էր քնից: Եվ նա, կեղծ դրամներ փնտրելով, սկսեց քանդել իր պալատը: Սկսեց տանիքից և հարկ առ հարկ իջավ ներքև: Եթե կեղծ դրամ էր գտնում, շատ էր ուրախանում: — Ճանաչում եմ. այս դրամն ինձ այսինչ խարդախն է տվել։ Նա հինգ մատի պես ճանաչում էր իր բոլոր դրամները: Եվ դրանց մեջ ընդամենը մի քանի կեղծ դրամներ կային, քանի որ նա միշտ շատ զգույշ և ուշադիր էր լինում, երբ գործ էր ունենում փողերի հետ: Բայց ինչ-որ պահի, հասկանալի է, ամեն մարդ էլ կարող է ուշադրությունը շեղել: Ի վերջո սինյոր Մոնետին ամբողջ տունը մաս-մաս արեց և հայտնվեց ոսկե ու արծաթե բեկորների կույտի վրա նստած։ Նա չէր ուզում տունը նորից կառուցել, պարզապես այլևս հետաքրքիր չէր։ Իսկ փողերի կույտն ափսոս էր։ Եվ այդպես էլ նստած մնաց այդ կույտի վրա՝ չարությունից չիմանալով, թե ինչ անի։ Իսկ հետո ոչ այն է՝ չարությունից, ոչ այն է՝ փողերի կույտի վրա այդքան երկար նստելուց, սկսեց փոքրանալ։ Գնալով նա ավելի ու ավելի էր փոքրանում և վերջապես դարձավ մետաղադրամ։ Կեղծ մետաղադրամ։ Եվ մարդիկ, որոնք հետո վերցրեցին նրա փողերը, այդ մետաղադրամը պարզապես դեն նետեցին ավազների մեջ։

Չորորդ ավարտ

Ես կավարտեի այսպես նրան առևանգում են քանդում նրա տունը, վերցնում այդ մետաղադրամները և ապրում ուրախ և երջանիկ:

 

Write a comment

Перейти к верхней панели