Յուպիտեր մոլորակ

0

Posted by ashotpashinyan | Posted in Հայրենագետի ակումբ | Posted on 03.05.2022

Յուպիտեր

Յուպիտեր (լատ.՝ Jupiter) կամ Լուսնթագ, Արեգակից հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը։ Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0,1%), միևնույն ժամանակ այն երկուսուկես անգամ մեծ է արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։ Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետ միասին դասվում է գազային հսկաների դասին։ Այս չորս մոլորակները երբեմն միասին նաև անվանվում են յուպիտերյաններ կամ արտաքին մոլորակներ։

 

Յուպիտերը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից[8], ինչը և արտացոլված է տարբեր մշակույթների դիցաբանության մեջ և կրոնական պատկերացումներում՝ Միջագետքի, Բաբելոնի, Հունաստանի և այլն։ Հռոմեացիները մոլորակն անվանել են Հռոմեական աստվածների բարձրագույնի՝ Յուպիտերի անունով[9]։

Երկրից դիտելիս, Յուպիտերը կարող է հասնել −2,94 տեսանելի մեծության, հետևաբար այն Երկրի գիշերային երկնքում մեծությամբ երրորդ պայծառ մարմինն է՝ Լուսնից և Վեներայից հետո (Մարսը մոտավորապես կարող է հասնել Յուպիտերի մեծության միայն իր ուղեծրի որոշակի կետերում)։

Յուպիտերի «Մեծ կարմիր հետքը», լուսանկարված Վոյաջեր 1-ի կողմից

Յուպիտերը հիմնականում կազմված է ջրածնից, իսկ հելիումը կազմում է նրա զանգվածի քառորդ մասը, միևնույն ժամանակ հելիումի մոլեկուլները մոլորակի մոլեկուլների ընդամենը 1/10-ն են։ Հնարավոր է նաև, որ այն ունի ժայռային միջուկ, կազմված ավելի ծանր տարրերից[10]։ Մյուս հսկա մոլորակների նման, Յուպիտերը չունի կարծր մակերևույթ։ Արագ պտտվելու հետևանքով նրա ձևը ավելի մոտ է սեղմված գնդի (հասարակածի մասում ունի փոքր, բայց զգալի ուռուցիկություն)։ Արտաքին մթնոլորտը տեսանելիորեն բաժանված է մի քանի շերտերի՝ ըստ աշխարհագրաան լայնության, որոնց հատման շերտերում առաջանում են փոթորիկներ և գազային շարժեր։ Դրանց արդյունք է Մեծ կարմիր հետքը (հսկայական պտտահողմ, որը առաջին անգամ աստղադիտակով նկատվել է 17-րդ դարում)։ Իր տրամագծով այն 3 անգամ գերազանցում է Երկիր մոլորակը։ Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու հզոր քան Երկրի վրա։

Յուպիտերի շուրջը գոյություն ունի օղակների համակարգ, բացի այդ մոլորակն ունի հզոր մագնիսոլորտ։ Յուպիտերը ունի առնվազն 67 արբանյակ, որոնցից ամենամեծերը՝ Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Կալիստոն հայտնաբերվել են դեռևս Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին, որի պատճառով էլ հաճախ կոչվում են Գալիլեյան արբանյակներ։ Ամենամեծ արբանյակը՝ Գանիմեդը, տրամագծով գերազանցում է Մերկուրի մոլորակը։

Յուպիտերի հետազոտությունները կատարվում են Երկրի վրա գտնվող և ուղեծրում գործող աստղադիտակներով, բացի այդ սկսած 1970 թվականից այս մոլորակն են ուղարկվել ութ միջմոլորակային տիեզերական կայաններ՝ ՆԱՍԱ-ի «Պիոներները», «Վոյաջերը», «Գալիլեոն» և այլն։ Վերջին տիեզերական սարքը, որը անցել է Յուպիտերի կողքով Նոր հորիզոններ կայանն էր, որն օգտագործելով Յուպիտերի գրավիտացիոն դաշտը մեծացրել է արագությունը և ուղևորվել դեպի Պլուտոն։

Յուպիտերի սկավառակը և արբանյակները նաև սիրողական աստղագետների ամենասիրված դիտարկման մարմիններից են․ սիրող աստղագետները կատարել են մի քանի նշանակալի հայտնագործություններ (օրինակ՝ Շումեյկեր — Լեվիի գիսաստղի ընդհարումը Յուպիտերի հետ 1994 թվականին, կամ Յուպիտերի հարավային հասարակածային գոտու անհետացումը 2010 թվականին)։

մարս մոլորակ

0

Posted by ashotpashinyan | Posted in Հայրենագետի ակումբ | Posted on 03.05.2022

Մարս (մոլորակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը մոլորակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մարս (այլ կիրառումներ)։
Logo stars (green).png

Invisible.png

Invisible.png
Invisible.png

Մարս ♂
(Հրատ)

Mars Valles Marineris.jpeg

Մարս մոլորակը
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է թ.
Հեռավորությունը Արեգակից 227,943 × 106 կմ[1][2];
(1,524 ա. մ.)[1][2]
Արբանյակներ 2
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին 206,655 × 106 կմ[1][2];
(1,381 ա. մ.)[1][2]
Ապոհելին 249,232 × 106 կմ[1][2];
(1,666 ա. մ.)[1][2]
Մեծ կիսաառանցք 227,943 × 106 կմ[1][2];
(1,524 ա. մ.)[1][2]
Էքսցենտրիսիտետ 0,0935[1][2]
Սիդերիկ պարբերություն 686,98 օր (1,8808476 տարի)[1][2]
Սինոդիկ պարբերություն 779,94 օր[2]
Ուղեծրային արագություն 24,13 կմ/վ (միջին)[2]
24,077 կմ/վ[1]
Թեքվածություն 1,85061° (խավարածրի նկատմամբ)[2]
5,65° (Արեգակի հասարակածի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն 49,57854°
Պերիկենտրոնի արգումենտ 286,46230°
Ֆիզիկական հատկանիշներ
Սեղմվածություն 0,00589
Շառավիղ 3389,5 կմ[1][2]
Հասարակածային շառավիղ 3396,2 կմ[3][4]
Բևեռային շառավիղ 3376,2 կմ[3][4]
Մակերևույթի մակերես 144 798 465 կմ²[1]
Ծավալ 16,318 × 1010 կմ³[1][2]
Զանգված 0,64185 × 1024 կգ[1][2]
Միջին խտություն 3933 կգ/մ³[1][2]
Հասարակածային մակերևութային ձգողություն 3,711 մ/վ², 0,378 g[1]
Հասարակածային պտույտի արագություն 868,22 կմ/վ
2-րդ տիեզերական արագություն 5,027 կմ/վ[1][2]
Պտույտի պարբերություն 24 ժամ 39 րոպե 36 վայրկյան[1][5]
Առանցքի թեքում 24,94°[5]
Ալբեդո 0,250[2]
Մթնոլորտային տվյալներ
Քիմիական կազմ 95,32 % — Ածխաթթու գազ[2]
2,7 % — Ազոտ
1,6 % — Արգոն
0,13 % — Թթվածին
0,08 % — Շմոլ գազ
0,021 % — Ջուր
0,01 % — Ազոտի օքսիդՄթնոլորտային ճնշումը՝ 0,4 — 0,87 կՊա
Մթնոլորտի ջերմաստիճան 210 Կ (-63°C)[2]

Մարս կամ Հրատ (լատիներեն՝ Mars), Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով։

Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից)։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխներըհովիտներըանապատները և բևեռային սառցե գլխարկները։

Մարսը ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար — «վախ» և «սարսափ» — Արեսի երկու որդիների անունները, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ), որոնք համեմատաբար փոքր են (Ֆոբոսը — 26×21 կմ, Դեյմոսը — 13 կմ կտրվածքում) և ունեն անկանոն ձև։

Սկսած 1960 թվականին Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ԽՍՀՄ («Մարս» և «Ֆոբոս» ծրագրեր), ԵՏԳ և ԱՄՆ («Մարիներ»«Վիկինգ»«Մարս Գլոբալ Սրվեյեր» և այլ ծրագրեր) ավտոմատ կայաններով։

Հիմնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսի մեծ առճակատումները, 1830 — 2035 թվականներին
Ամսաթիվ Հեռավորություն,
ա. մ.
19 սեպտեմբեր 1830 0,388
18 օգոստոս 1845 0,373
17 հուլիս 1860 0,393
5 սեպտեմբեր 1877 0,377
4 օգոստոս 1892 0,378
24 սեպտեմբեր 1909 0,392
23 օգոստոս 1924 0,373
23 հուլիս 1939 0,390
10 սեպտեմբեր 1956 0,379
10 օգոստոս 1971 0,378
22 սեպտեմբեր 1988 0,394
28 օգոստոս 2003 0,373
27 հուլիս 2018 0,386
15 սեպտեմբեր 2035 0,382

Մարսը Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ (ՄերկուրիիցՎեներայից և Երկրից հետո) և չափերով յոթերորդ (զանգվածով և տրամագծով գերազանցում է միայն Մերկուրիին) մոլորակն է[6]։ Մարսի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը, (0,64185 × 1024 կգ), ծավալը՝ 0,15 Երկրի ծավալ, միջին գծային տրամագիծը՝ 0,53 Երկրի տրամագիծ (6800 կմ)։

Մարսի ռելիեֆը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ։ Մարսի հանգած հրաբուխ Օլիմպոսը հանդիսանում է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը[7], իսկ Մարիների հովիտները ամենամեծ կիրճն է։ Դրանից բացի, 2008 թվականի հունիսին «Նեյչր» (Nature) ամսագրում հրապարակված երեք հոդվածներում տեղեկացվում էր այն մասին, որ Մարսի հյուսիսային կիսագնդում է գտնվում Արեգակնային համակարգում հայտնի ամենամեծ հարվածային խառնարանը։ Այս խառնարանի երկարությունն է 10,6 հազ. կմ, իսկ լայնությունը 8,5 հազ. կմ, որը մոտավորապես չորս անգամ մեծ է Հելադա նախքան դա ամենամեծ համարվող հարվածային խառնարանից, որը մինչ այդ նույնպես հայտնաբերվել էր Մարսի վրա, նրա հարավային բևեռի մոտակայքում[8]։

Մակերևույթի ռելիեֆի Երկրին նմանությունից բացի, Մարսը ունի երկրայինին նման պտույտի պարբերություն և տարվա եղանակների փոփոխություն, սակայն նրա կլիման շատ ավելի ցուրտ է և չոր։

Ընդհուպ մինչև Մարսի մոտով առաջին տիեզերական սարքի թռիչքը («Մարիներ-4»1965 թվականին հետազոտողներից շատերը ենթադրում էին, որ նրա մակերևույթին կա ջուր հեղուկ վիճակում։ Այս կարծիքը հիմնված էր Մարսի լուսավոր և գիշերային մասերի պարբերական փոփոխությունների դիտարկումների վրա, հատկապես բևեռամերձ լայնություններում, որոնք շատ նման էին մայրցամաքների և ծովերի։ Մոլորակի մակերևույթի վրայի մուգ բծերը մեկնաբանվում էին որոշ հետազոտողների կողմից, որպես ոռոգման ջրանցքներ նախատեսված հեղուկ ջրի համար։ Ավելի ուշ ապացուցվեց, որ այդ բծերը օպտիկական պատրանքներ էին[9]։

Ցածր ճնշման պատճառով Մարսի մակերևույթին ջուրը չի կարող գոյություն ունենալ հեղուկ վիճակում, սակայն շատ հնարավոր է, որ անցյալում պայմանները եղել են այլ, և այդ պատճառով պարզունակ կյանքի առկայությունը մոլորակի վրա չի կարելի բացառել։ 2008 թվականի հուլիսի 31-ին Մարսի վրա հայտնաբերվեց ջուր սառույցի վիճակում ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով[10][11]։

2009 թվականի փետրվարին հետազոտական ուղեծրային սարքերի խումբը Մարսի ուղեծրում կազմված էր երեք աշխատող տիեզերական սարքերից՝ «Մարս Ոդիսևս»«Մարս-էքսպրես» և «Մարսյան հետախուզական արբանյակ», դա ավելին է, քան ցանկացած այլ մոլորակի մոտ, Երկրից բացի։

Մարսի մակերևույթի հետազոտություններ են կատարվել տարբեր ԱՄԿ–ների իջեցվող սարքերի և մարսագնացների միջոցով («Վիկինգ»«Մարս»«Սփիրիթ»«Օփորթյունիթի» և այլն)։ Այժմ Մարսի մակերևույթի վրա են գտնվում մի քանի տասնյակ իջեցվող սարքեր և մարսագնացներ, որոնք ավարտել են իրենց հետազոտությունները կամ կործանվել են վայրէջքի ժամանակ։

Այս սարքերի միջոցով հավաքված երկրաբանական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Մարսի մակերևույթի մեծ մասը առաջ ծածկում էր ջուրը։ Վերջին տասնամյակում կատարված դիտարկումները հայտնաբերեցին Մարսի մակերևույթի որոշ հատվածներում թույլ գեյզերային ակտիվություն[12]։ «Մարսի գլոբալ հետախուզող» սարքով կատարված դիտարկումների հիման վրա կարելի է ասել, որ Մարսի հարավային բևեռային գլխարկի որոշ մասերը հետզհետե նահանջում են[13]։

Մարսը կարելի է դիտել Երկրից անզեն աչքով։ Նրա տեսանելի աստղային մեծությունը հասնում է −2,91m (Երկրին ամենամոտ դիրքում), զիջելով պայծառությամբ միայն Յուպիտերին և Վեներային։ Որպես օրենք, մեծ առճակատման ժամանակ Մարսը հանդիսանում է Երկրի գիշերային երկնակամարի ամենապայծառ մարմինը, սակայն դա տեղի է ունենում միայն 15-17 տարին մեկ անգամ, մեկ-երկու շաբաթների ընթացքում։

Ռոդարի. Երիտասարդ խեցգետինը

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենի | Posted on 03.05.2022

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

Ծերուկ-տխուր ծերուկ

մայր խեցգետին-հուզված մայրիկ

հայր խեցգետին-զայրացած հայրիկ

երիտասարդ խեցգետին-հպարտ խեցգետին

խեցգետինի եղբայրներ-անտարբեր եղբայրներ

գորտեր-շշմած գորտեր

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Նպատակին հասնելու համար անկարող ոչինչ չկար:

3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Իմ կարծիքով կավարտվեր այսպես երիտասարդ խեցգետինը երկար ճանապարհ անցավ ընդունելով ծերուկի խորհուրդը ետ-ետ քայլելով գնաց ծնողների մոտ: Ընդունող խեցգետինը:

Перейти к верхней панели