Այցելություն Պլանետարիում

0

Posted by ashotpashinyan | Posted in Նախագծեր | Posted on 29.05.2021

Ողջույն, հինգշաբթի օրը դասարանով այցելել էին Պլանետարիում:

Շատ հետաքրքիր ու տպավորիչ օր ենք անցկացրել, շատ նորություններ իմացել մոլորակների և տիեզերքի մասին, որոնք ցուցադրված էին մեծ էկրանին, իսկ մենք նստել էինք փափուկ բարձերի վրա:

Մոլորակները պտտվում էին մեր շուրջը, ինձ շատ հետաքրքիր էր ուսումնասիրել նրանց: Ես տանը տիեզերքի մասին գիրք ունեմ, տուն գալուն պես ավելի խորը սկսեցի ուսումնասիրել:

Ինձ այնքան հետաքրքիր է Պլանետարիումում, որ հիմա ցանկանում եմ տիեզերագնաց դառնալ ու էլ ավելի շատ բացահայտումներ անել:

Write a comment

Перейти к верхней панели