Այց դեպի ագարակ. Մեղուներ

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենի, Նախագծեր | Posted on 06.05.2021

Մայիսի 6-ին, հինգշաբթի օրը դասարանով այցելել ենք ագարակ՝ մեղուներին ուսումնասիրելու: Մեզ տվեցին սպիտակ շապիկներ և ցանցավոր գլխարկ, որպեսի մեղուները մեզ չխայթեն։ Մենք հագանք հագուստները և մոտեցանք մեղվի փեթակներին: Տեսանք մեղուներին, մեղուների թագուհուն: Մենք տեղեկություններ ստացանք մեղուների մասին, իմացանք, որ պետք չէ նրանցից վախենալ: Մեզ ասացին, որ մեղուների մոտ չի կարելի աղմկել, քանի ո նրանք կարող են խայթել աղմուկից: Իմացանք թե ինչքան երկար են նրանք կարողանում թռչել ու վերադառնալ իրենց փեթակները: Մեղուները ծխարարից բժժում և հանգստանում են։ Մեղուները շատ աշխատասեր են, շատ հետաքրքիր էր նրանց ուսումնասիրել:

 

Ագարակում տեսանք նաև հավեր և բադեր: Շատ հետաքրքիր օր ենք ունեցել:

 

Перейти к верхней панели