Ճանապարհ, ժամանակ, արագություն

0

Posted by ashotpashinyan | Posted in Մաթեմատիկա | Posted on 18.04.2022

Մարմնի շարժման արագությունը  միավոր ժամանակում  նրա  անցած ճանապարհն է ։

70կմ/ժ  արագություն ասելով հասկանում ենք, որ մարմինը          1ժ-ում անեցել է 70կմ ճանապարհ։

Արագություն = Ճանապարհ : ժամանակ

ՃանապարհԺամանակ  · Արագություն

Ժամանակ= Ճանապարհ ։  Արագություն

Խնդիրներ

  • Բեռնատարը 740 կմ ճանապարհի առաջին 320կմ-ն անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ  արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։ 11ժ
  • Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1620կմ ճանապարհ։ Առաջին օրը  նա ճանապարհի վրա  ծախսեց 10 ժամ, իսկ երկրորդ օրը՝  2 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։ 900կմ
  • A քաղաքից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 8 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան  ժամում անցնում է 60կմ, իսկ երկրորդը՝  80 կմ։ 160կմ
  • Երևանից հակադիր ուղղություններով  շարժվեցին երկու ավտոմեքենա։ Քանի՞ ժամ հետո նրանց միջև եղած հեռավորությունը կլինի 780կմ, եթե մեկը շարժվում է 70կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը՝ 10կմ/ժ-ով պակաս  արագությամբ։6ժ
  • 480կմ հեռավորության վրա գտնվող 2  քաղաքներից միաժամանակ իրար հանդիպակաց  դուրս եկան երկու ավտոմեքենա  և  հանդիպեցին 3 ժամ հետո։ Առաջինը գնում էր 60կմ/ժ արագությամբ։  Որոշիր երկրորդ  մեքենայի արագությունը։ 100կմ/ժ
  • A քաղաքից միաժամանակ հակադիր ուղղություններով  դուրս եկան երկու ավտոմեքենա ։ Առաջինի արագությունը 70կմ/ժ  էր, իսկ  երկրորդինը՝ 20 կմ/ժ -ով ավելի։ Որքա՞ն կլինի նրանց հեռավորությունը 3 ժամ հետո։ 480կմ

Write a comment

Перейти к верхней панели