Գիտելիքների ստուգման թեստ 1

0

Posted by ashotpashinyan | Posted in Մաթեմատիկա | Posted on 30.03.2022

Թեստ 1

  1. Ո՞ր թվին է համապատասխանում  8 հազ+7տ+5մ   կարգային գումարելիների գումարին։

1)875                            2)+8075

3)8705                         4)8750

  1. Ամբողջ ճանապարհի     (2/5) մասը անցնելուց հետո ո՞ր  մասը կմնա անցնելու։

1)     (1/5)                      2)   (5/3)

3)      (3/5)                    4)    (2/7)

  1. Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված  նվազման կարգով։

1) , , ,            1/5, 8/5, 18/5, 18/5

2)         2/10, 2/15, 2/50, 2/55

3)               +7/5, 4/5, 2/5, 9/5

4)          1/15, 8/15, 12/15, 2/15

  1. Գտիր 7896-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

1)+6             2)96

3)896         4)2

 

  1. Ո՞ր պատկերի   (5/8) մասն է գունավորված։
               

+1)                                                                            2)

               

 

   
   

3)                                                    4)

                         

 

  1. 6 կմ 75 մ-ն արտահայտիր  մետրերով։

1)675մ       2)+6075

3)81մ          4)135մ

  1. Քանի՞ րոպե է  (5/6) ժամը։

1)72ր      2)11ր

3)56ր    4)+50ր

  1. Մեկ կիլոգրամի ո՞ր մասն է կազմում 1 գրամը։

1)      1/10                     2)      1/100

3)   + 1/1000                   4)     1/10000

  1. Թիվը 12-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

1)1              2)+11

3)6            4)12

  1. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք  2 թվանշանը։

1)200-ով   2)+2000-ով

3)2-ով    4)20000-ով

  1. Հաշվիր 3248։8- (6 x 240-5 x 240)+500=666 արտահայտության արժեքը։
  2. Երեք թվերի գումարը 880 է։ Դրանցից երկուսի գումարը 560 է։ Ո՞րն է երրորդ թիվը։ 320

 

  1. Հաշվիր 8 մ9սմ-59սմ=109սմ-59սմ=50 սմ արտահայտության արժեքը։
  2. Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսի (5/9) մասը:

 

Լուծում

S=6×6=36

36 5/9=20

 

Պատ.՛36սմ քառակուսի 20սմ քառակուսի

  1. Երեք իրար հաջորդող բնական  կենտ  թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։ 73, 75,77

 

  1. Գտիր այն թիվը, որը 9-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 18, իսկ մնացորդում՝  6։ 168
  2. Եթե Աշոտի մտապահած թվին ավելացնենք 4-ի եռապատիկը, կստանանք  ամենափոքր եռանիշ թիվը։ Ո՞ր թիվն է մտապահել Աշոտը։ 88

Նախադասություններն  ըստ հաղորդակցման լինում են 4 տեսակ՝ պատմողական, հարցական, հրամայական, բացականչական:

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենի | Posted on 30.03.2022

Նախադասություններն  ըստ հաղորդակցման լինում են 4 տեսակ՝ պատմողական, հարցական, հրամայական, բացականչական:

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Օրինակ՝ Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Օրինակ՝ Ո՞վ է գրել «Մանչուկն ու Կառլսոնը»:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Օրինակ՝ Գրի՛ր շարադրություն «Իմ անվան պատմությունը» վերնագրով:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Ջա՜ն, շուտով Զատիկ է:

 

Հրամայկան

Դասարանում պահպանել լռություն:

Գրիր այս առաջադրանքը:

 

Հարցական

Ինչ որ բան է պատահել?

Ով է Մեսրոպ Մաշտոցը?

 

Պատմողական

Գայլը գիշատիչ կենդանի է

Հայաստանը երևանի մայրաքաղաքն է

 

Բացականչական

Ջա՛ն ձյուն է գալիս

Ա՛խ ափսոս, որ երազ էր

 

 

 

Զատկական ձվախաղեր

0

Posted by ashotpashinyan | Posted in Հայրենագետի ակումբ | Posted on 30.03.2022

Ձուգլդորիկ

Այս խաղը սովորաբար խաղում են ծայրերն արդեն կոտրված, շահած ձվերով: Օրվա երկրորդ կեսին են խաղում, քանի որ օրվա այդ ժամին արդեն չջարդված ձվեր համարյա թե չեն մնում: Խաղում են թեք տեղանքում: Խաղի նպատակն է՝ ձուն բլրակի գագաթից գլորելով դիպցնել մինչ այդ մրցակիցների գլորած ձվերից որևէ մեկին և այդպիսով ձու շահել: Խաղը սկսելուց առաջ խաղացողները, իսկ դրանց թիվը կարող է նույնիսկ տասնհինգ, քսանը լինել, վիճակով պարզում են խաղի մեջ մտնողների հերթականությունը:

Խաղի կանոնները.

  1. Առաջին ձուն գլորողից հետո հաջորդ ձուն գլորողները փորձում են իրենց ձուն այնպես գլորել, որ այն դիպչի մինչ այդ գլորած և բլրի թեք լանջերում կամ ստորոտում անշարժ դիրքում գտնվող որևէ ձվի:
  2. Այն խաղացողին, ում հաջողվել է գլորելով խփել ներքևում գտնվող ձվին, իրավունք է վերապահվում վերցնել խփված ձուն և մեկ անգամ ևս գլորել:
  3. Խփված ձվի տերը համարվում է պարտված և խաղից դուրս է մնում կամ էլ խաղի մեջ է մտնում նոր ձվով:
  4. Ըստ հերթի՝ մինչև վերջ ձվերը գլորելուց հետո առաջին ձուն գլորող մասնակիցը և ըստ հերթի՝ մյուսները (եթե ձուն չեն տարվել) իրավունք ունեն վերցնել իրենց արդեն գլորած ձուն և նորից գլորել:
  5. Խաղավարտին, երբ խաղացողների թիվն արդեն խիստ կրճատված է լինում, իսկ ձվերի դիպչելու հավանականությունը՝ պակասած, մասնակիցները կարող են կնքել հետևյալ պայմանը՝ բոլոր ձվերը կվերցնի նա, ով ձուն գլորելիս անշարժ ձվերից ցանկացածին կդիպցնի:
  6. Արգելվում է գլորվող ձվին այս կամ այն եղանակով բնական ընթացքից շեղելը:

Այս խաղը առավել հետաքրքիր է դառնում, երբ մասնակիցները շատ են լինում: Խաղի ընթացքում, որպեսզի թյուրիմացություններ և վեճեր չառաջանան, թե ձվերից որը ում է պատկանում, խաղացողը գլորելուց հետո գնում է դրա հետևից և կողքին կանգնում, պայմանով, որ այն չտեղաշարժի և գլորվող ձվերին չխանգարի: Խաղի համար երեխաները կարող են նաև դատավոր ընտրել: «Ձուդլդորիկը» հաճախ միայն 5-րդ կանոնի համաձայն են խաղում: Այս դեպքում

ա) որպեսզի խաղացողի կողմից նախապես ուղղություն տալու հնարավորությունը բացառվի, խաղը կազմակերպում են այն պատերի տակ, որտեղ հողը թեքություն ունի: Պատի վրա նախապես մինչև մեկ մետր բարձրության վրա որևէ կետ են նշում, և բոլորը պարտավորվում են այստեղից ձուն պահելով բաց թողնել թեք հարթության վրա.

բ) մրցակիցներից յուրաքանչյուրը նոր ձվով է հանդես գալիս՝ նախօրոք նետած ձուն (ձվերը) գետնին թողնելով: Սա հնարավորություն է ընձեռում, որ գետնին հնարավորին չափ շատ ձվեր կուտակվեն և հաղթողը բոլորին տիրանա.

գ) ձու գլորողը կարող է իր քայլքով մեկ ձու շահել, եթե նրա նետած ձուն որևէ ձվից իր թզի հեռավորության վրա կանգնի: Այս դեպքում վերջինս նրա ավարն է դառնում, բայց սեփական ձուն գետնին է մնում, իսկ քայլ կատարելու հերթը հաջորդ մրցակցին է անցնում.

դ) պահեստային ձու չունենալու դեպքում տվյալ մասնակիցը խաղից դուրս է մնում՝ նախորդ նետած ձվերը կորցնելով:

Перейти к верхней панели