Հայրենագիտություն. Ավանդազրույց Մասիսի և Արագածի մասին

0

Posted by ashotpashinyan | Posted in Հայրենագիտություն | Posted on 29.11.2021

Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են: Մի օր նրանք կռվում են, սոսկալի վիճում:

Մեկն ասում է ես եմ լավը, քեզանից էլ բարձր, մյուսն ասում է, ես քեզանից էլ լավն եմ, քեզանից էլ մեծ, քեզանից էլ բարձր: Վեճի ժամանակ վրա է հասնում Մարութա սարը, փորձում է հաշտեցնել քույրերին, բայց չի կարողանում: Նա վրդովված հեռանալով, անիծում է քույրերին, որ նրանք իրարից բաժանվեն և այլևս չհանդիպեն: Մասիս է անիծում է Արագածին, որ ամբողջ տարին վիշտը նրա սրտից դուրս չգա, արցունքներն էլ աչքերից չպակասեն: Արագածն էլ հետ չի մնում, անիծում է Մասիսին որ աշխարհի երեսին ոչ մեկ չբարձրանա նրա գագաթին, վրան էլ մատաղ չմորթվի: Այդպես էլ լինում է: Արագածի կատարին արտասուքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի վրա մինչ օրս մատաղ չի մորթվել:

Write a comment

Перейти к верхней панели