Մայրենի 28.11

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենի | Posted on 28.11.2021

1․Պատմությունը ո՞ր քաղաքում է տեղի ունենում։ Ինքդ մտածիր, թե որտեղ է այդ քաղաքը։

Պատմությունը տեղի է ունենում Նուկիմ քաղաքում: Իմ կարծիքով այդ քաղաքը գտնվում է Եվրոպայում

2․Ինչո՞ւ էր բողոքում ժողովուրդը։

Որովհետև այնտեղ երկու ձմեռ էր մի ամառ:

3․ Եթե պատգամավորները հասնեին դղյակ և տեսնեին, որ թագավորը չկա, քո կարծիքով ի՞նչ կանեին։

Իմ կարծիքով կձերբակալեին:

4․ Դուրս գրիր այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, ապա ինքդ կազմիր նմանատիպ հանելուկներ։

Տեղ կա բայց մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել երկու ձմեռ մի ամառ

5․Համառոտ պատմիր նուկիմցիների ուղևորության մասին։

Ժամանակով Նուկիմ անունով մի քաղաք կար։ Այդ քաղաքի բնակիչները դժգոհ էին, որովհետև այնտեղ երկու ձմեռ էր, մեկ ամառ: Բնակիչներից խելոքները իրենց հետ որպես նվեր վերցնում են մի քսակ ոսկի և ճամփա են ընկնում թագավորի մոտ, որ սիրտը շահեն, որ իրենց քաղաքում էլ ավելի շատ տաք լինի։ Գնում են առաջին ավանով անցնելիս մի խանութպանի են հանդիպում, ով տաքդեղ էր վաճառում, որի մասին քաղաքի խելոքները առաջին անգամ էին լսում։ Չիմանալով ինչ է փորձում են տաքդեղը  և ամբողջ ճանապարհին մրմռալով և խանութպանին հայհոյելով շարունակում են իրենց ճանապարհը։ Հասնում են մի ուրիշ ավանի, որտեղ խաղող համտեսում, շատ են հավանում և խանութպանին օրհնելով շարունակում են ճանապարհը։ Դրանից հետո էլ շաքար են համտեսում: Այնուհետև գիշեր է գալիս, նիզակը տնկում են գետնի մեջ, ոսկին ամրացնում նիզակին և պառկում են քնելու մտածելով որ գողը չի կարող գողանա։ Բայց այդ գիշեր մի ճամփորդ է անցնում։ Տեսնում է բոլորը քնած են, վերցնում է քսակը, դատարում է ոսկին իր խուրջինի մեջ, իսկ փոխարենը խիճ ու ավազ է լցնում, ձողն էլ նույն ձևով կանգնեցնում է: Առավոտյան Նուկիմ քաղաքի խելոքները, նստում են իրենց ծախսերը իրար մեջ բաժանում: Շարունակում են ճանապարհը և հասնում են թագավորանիստ քաղաք։ Նրանք հանդիպում են թագավորին և հայտնում իրենց խնդրանք բողոքը, տալիս են քսակը ժողովրդի կողմից, ասում որ իրենց քաղաքը շատ ցուրտ է, կամ իրենց քաղաքում մեկ ձմեռ երկու ամառ դարձնել, կամ էլ իրենք այլևս այնտեղ չեն մնա։ Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է: Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորներից ավագն ասում է, որ առաջինը ոտավորներին ուտեն, որ չփախչեն, հետո նոր մնացածին։ Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց ասում է, որ գնան իրենց քաղաք։ Մինչև տեղ հասնեն արդեն ամառ եկած կլինի։ Նուկիմ քաղաքի խելոքները օրհնում են թագավորին և ուրախ զվարթ վերադառնում են իրենց քաղաքը։

Write a comment

Перейти к верхней панели