Հետաքրքիր տեղեկություններ Մատենադարանի վերաբերյալ. Մայրենի 03.10

0

Posted by ashotpashinyan | Posted in Մայրենի | Posted on 03.10.2021

Հետաքրքիր տեղեկություններ Մատենադարանի վերաբերյալ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն գտնվում է Երևանում և ներկայացնում է հնագույն և բացառիկ ձեռագրերի հավաքածուներ:

Այն համարվում է «Ազգային հիշողության պահպանման և զարգացման» ամենակարևոր վայրերից մեկը: Մատենադարանի թանգարանային համալիրը բաղկացած է 15 ցուցասրահներից, որոնցում ներկայացված են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի՝ շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են և′ ամբողջական ձեռագրեր, և′ ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ, ինչպես նաև օտարալեզու ձեռագրեր:

Այնտեղ է գտնվում ամենափոքր գիրքը՝ Տոնացույցը՝ ստեղծված 1434 թթ., կշիռը՝ 19 գ, ինչպես նաև ամենամեծը՝ Մշո ճառընտիրը՝ ստեղծված 1200-1202 թթ., կշիռը՝ 27,5 կգ:

Մատենադարանում պահվող ձեռագրերի ամենահին պատառիկները թվագրվում են 5-6-րդ դարերին, իսկ ամենահին պատկերազարդումներն ու մանրանկարչությունը Էջմիածնի Ավետարանում են, որը թվագրվում է 6-րդ դարին: Ամենահին ամբողջական ձեռագիրը 887 թվականին թվագրվող Լազարյան ավետարանն է:

Write a comment

Перейти к верхней панели