Posted by ashotpashinyan | Posted in Մայրենի | Posted on 24.09.2021
Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ՝
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
անբիծ- Բիծ՝ կեղտ չունեցող
2.Թվարկիր հերոսներին և բնութագրիր նրանց:
ձկնիկ,պարզ ու անբիծ առու
3. Հորինի՛ր վերնագիր բանաստեղծության համար:
Ձկնիկն ու առուն
4. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմի՛ր:
Ես կնկարազարդեի երկնքում ամպեր, արև, թռչուններ, առու, ձկներ և կողքին ծով
5. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
Ձկնիկն հանդիպեց առուին և որոշեց առուի հետ ընկերանա և ասաց.
Կարող ենք իրար հետ մտերմանանք, ընկերանանք
Առուն պատասխանեց.
Արի ընկերանանք և խաղեր խաղանք: