Հունվարյան ստուգատեսային ճամբար. երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

0

Posted by ashotpashinyan | Posted in Նախագծեր | Posted on 31.01.2021

Բարև Ձեզ, ես Աշոտ Փաշինյանն եմ:

Հունվար ամսին մենք իրականացրել ենք նախագծեր, որին մասնակցելը շատ հետաքրքիր էր:

Մասնակցել եմ գրեթե բոլոր ֆլեշմոբերին բոլոր առարկաներից. Մաթեմատիկա, մայրենի, անգլերեն, ռուսերեն առարկաներից:

Հունվարին մարզումներն իրականացրել ենք մարզադահլիճում, իսկ ամենահետաքրքիր մարզումները և խաղերը Ապարանի ջրամբարի տարածքում էր, որտեղ շատ սահել ենք սահնակներով և շատ լավ խաղացել և ժամանակ անցկացրել:

Մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին: Այցելել ենք Սոս Սարգսյանի համազգային թատրոն և դիտել մի լավ ներկայացում «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»: Այնուհետև այցելել ենք Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան: Ի դեպ հունվարի 9-ին Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էր:

Ես հայրիկիս հետ ընթերցել եմ հեքիաթ Հովհաննես Թումանյանի Սուտասանը Տավուշյան բարբառով:

Հին Իրերին նոր կյանք տալու նախագծի շրջանակներում պատրաստել եմ ծաղկաման հին սկավառակից:

Ազգագրական փառատոնի ժամանակ սովորել եմ «Հանի նա» երգը:

 

Write a comment

Перейти к верхней панели