Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

0

Posted by ashotpashinyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 17.01.2021

 

Արևելյան դպրոց

Ես Աշոտ Փաշինյանն եմ, սովորում եմ Արևելյան դպրոցի 3.1 դասարանում:

Սեպտեմբեր ամսին մայրիկիս հետ բացել ենք իմ բլոգը, որտեղ տեղադրում եմ իմ աշխատանքները և առաջադրանքները:

Ընտրությամբ գործունեություն.

Առաջինից երկրորդ դասարանում որպես ընտրությամբ գործունեություն ընտրել եմ մաթեմատիկա, երրորդի սկզբում կերպարվեստի գործունեություն, այնուհետև նորից ընտրեցի մաթեմատիկա:

Լրացուցիչ կրթություն

Առաջին դասարանում հաճախում էի գիմնաստիկայի և շախմատի, երկրորդ դասարանից հաճախում եմ կարատեի և շախմատի: Ընթացքում դպրոցից դուրս հաճախում եմ լողի:

 

Մասնակցել եմ՝

Նշեմ, որ կատարել եմ ֆլեշմոբի գրեթե բոլոր աշխատանքները,

  • Մաթեմատիկայի ֆլեշմոբ՝սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Մայրենի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Ռուսերենի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Անգլերենի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Շախմատի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր

Սեպտեմբեր ամսից յուրացրած ծրագրեր՝

Այս տարի բացեցի իմ բլոգը edublogs.org հարթակում: Կարողանում եմ աշխատել word, paint ծրագրերով, հիմա փորձում եմ սովորել movie maker: Հեռավար կրթության ժամանակ սովորեցինք Microsoft Teams ծրագիրը և մեր դասերը կատարում էինք այդ հարթակում: Հիմա այս հարթակում դասերից հետո շփվում եմ նաև ընկերներիս հետ:

Իմ բլոգում կան հետևյալ բաժինները.

  • Անգլերեն
  • Մայրենի
  • Մաթեմատիկա
  • Նախագծեր
  • Ռուսերեն
  • Ուսումնական աշուն

 

Write a comment

Перейти к верхней панели